7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի 5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնում Որ մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ» 5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղը Բժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասին Սա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ) Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասին Ռոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակ Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդ Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա 

Ի՞նչ արժի հայրենիքը

Բլոգոսֆերա

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայրենիքը տարբեր մարդկանց մոտ առաջացնում է տարբեր զգացողություններ: Մեկի համար դա սուրբ հող է, մյուսի համար սովորական հողի վրա ապրող ու գոյատևող ժողովուրդ, մեկը պատրաստ է իր վերջին շապիկը զոհաբերել հանուն հայրենիքի, իսկ մյուսը հայրենիքի անունից խլել այդ շապիկը: Ինչ էական տարբերություն կա այդ մարդկանց մտածելակերպի մեջ և ո՞ր մտածողությունն է ճիշտ:

Բանը նրանում է, որ ցանկացած ազգի համար ազգային պատկանելությունն ու հայրենիքի գիտակցությունը հանդիսանում է այն էմոցիոնալ կապը, որով միլիոնավոր անծանոթ մարդիկ կապված են միմյանց հետ: Շուկայագետների' մարկետոլոգների համար ուղղակի մեղք կլիներ չօգտվել ընձեռնված այդ հնարավորությունից սեփական ապրանքը այդ մարդկանց վրա «նաղդելու» նպատակով: Ազգային պատկանելությունը կարելի է համեմատել ֆուտբոլային թիմի երկրպագության հետ: Միմյանց անծանոթ մարդիկ կարող են փողոցում ողջագուրվել, իրար գարեջուր հյուրասիրել եթե հանկարծ հայտնաբերեն, որ ֆուտբոլային նույն թիմին են երկրպագում և ընդհակառակը միմյանց անծանոթ մարդիկ կարող են իրար նկատմամբ այնքան թշնամական տրամադրված լինել, որ դաժանորեն ծեծեն իրար, եթե հանկարծ հայտնաբերեն որ հակառակորդ թիմերի են երկրպագում: Եթե ինչ որ մեկը ներկայանալով այդ թիմի երկրպագու փորձի ինչոր բան վաճառել ապա հաջողությունն այդ թիմի երկրպագուների շրջանակում երաշխավորված է: Այդ դեպքում ինչու՞ չընդլայնել այն մարկանց շրջանակը, որոնց զգացմունքների վրա խաղալով և վստահությունը չարաշահելով կարելի է ապրանք կամ ծառայություն վաճառել:

Իսկ հիմա ուշադրություն' ճշմարտությունը:
Աշխարհի ամենամեծ դրոշը, որի տակ հավաքված մարդկանց վրա կարելի է ապրանք «նաղդել»` հայրենասիրությունն է:
Էական չի, որ երկրում, որ ազգի, որ հայրենիքի: Հայը հպարտ է, որ հայ է, ռուսը հպարտ է որ ռուս է, վրացին հպարտ է, որ վրացի է, ամերիկացին, ճապոնացին….. բոլորը հպարտ են: Ու այդ թվարկած բոլոր երկրներում կան ճարպիկ մարդիկ, որոնք ասենք “Россия щедрая душа” կամ “Գնենք մերը” կարգախոսներով կոնկրետ ապրանք են վաճառում և շատ կոնկրետ գումարներ են վաստակում:
Այդ մարդիկ կամ նրանց նպատակները որևէ կապ ունե՞ն հայրենասիրության հետ: Իհարկե, ոչ, բացարձակ կապ չունեն: Ձեռներեցությունը վատ բան չի, նույնիսկ այդ կարգախոսներով, սակայն կարծում եմ, մարդիկ իրավունք ունեն իմանալու ճշմարտությունը, իսկ ճշմարտությունն այն է, որ մի խումբ ճարպիկներ, կամ ավելի ճիշտ կոմերցիոն հայրենասերներ գումարներ են վաստակում մարդկանց հայրենասիրական զգացումների վրա, հավատացած եմ նույնիսկ չկիսելով այդ զգացումները: Կարելի է ի վերջո այդ ամենը դիտարկել բարոյական տեսանկյունից: Հեռուստաէկրաններից մեզ փորձում են համոզել, որ Թամանյանը հենց Ջերմուկ է խմել (այնինչ Ջերմուկ գործարանը կառուցվել է Թամանյանի մահից հետո), որ հայոց զորքը 5-րդ դարում բյուրեղապակուց պարսկական բաժակներով «Արմենիա» գինի է խմել (Ապակու գյուտը եղել է շատ ավելի ուշ), որ Տաթևի ճոպանուղին ամենաերկարն է, որ հայրենասիրություն է հանգստանալ հայկական անիմաստ թանկ հանգստյան տներում, ցանկացած (նույնիսկ մարմնավաճառի անցյալով) երգչուհի իր պարտքն է համարում երգացանկում անպայման ունենալ երգ հայրենիքի մասին: Աբսուրդն այն աստիճանի է հասել, որ հեռուստաընկերությունները կարող են եթերից համեմատել սեփական կյանքը հայրենիքի անվտանգությանը զոհած ազատամարտիկի սխրանքը, որևէ լիմոնադի ցեխի արտադրության հետ…

Դրանք բոլորը կոմերցիոն հայրենասիրության դրսևորումներ են: Դրանք լի են կեղծիքով ու ստով: Նման մարդիկ մի նպատակ ունեն' առավելագույնս շատ վաճառել հանքային ջուր, շոկոլադ, համերգի տոմս, ինտերնետ կապ, բջջային կապ, շոր, կոշիկ, թթվասեր, խողովակ, գինի…
Մի խոսքով դրանք չարչիներ են:

Իսկական հայրենասերը կարտադրի աշխարհի ամենաորակով ապրանքը և հայերն ինքստինքյան կգնեն նրանից օրհնելով ու փառաբանելով նրան, այլ ոչ թե անորակ ու թանկ ապրանքը կսաղացնի հայրենակցների վրա, քողարկվելով հայրենասերի դիմակի հետևում:
Հ.Գ. 1945 թվականին' անմիջապես երկրորդ աշխարհամարտից հետո, խորհրդային ավտոինժեներները Ստալինին ներկայացրեցին մեքենայի գծագիր (գերմանական opel-ի բազային հիմքի վրա), որը պետք է վերականգներ խորհրդային ավտոմոբիլաշինության թափը: Մեքենան անվանել էին «Հայրենիք» (Родина), Ստալինը այդ մեքենայի սերիական արտադրության համար իր համաձայնությունը տալուց առաջ տվեց մի հարց, որը կտրուկ փոխեց այդ մեքենայի անունն ու ճակատագիրը:

-Իսկ ինչքանո՞վ եք վաճառելու «Հայրենիքը» (Почем родину продавать будете?)
Անվանումն իսկույն փոխեցին «Հաղթանակ» (Победа)»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնումՈր մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ»5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղըԲժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասինՍա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ)Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասինՌոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակԲուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին էՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն ՍուրենյանցՉինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաԱյս մեկ սխալը քանդում է հազարավոր ամուսնություններԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոնները«Իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց». ինչ է պատմում «Կարգին սերիալ»-ից հայտնի Արամիկը՝ Արեգ Գալոյանը սիթքոմի մասինԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ ՄակրոնԻնչու է ձմերուկը համարվում բնական «մաքրող» մթերք«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունըՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը՝ ծննդյան օրվա առթիվՓաշինյանն իրեն զոհասեղանին դրեց, դրա պատճառով էլ հաջողեց 2018թ-ին. Հայկ Դերզյան (տեսանյութ)Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՎենեսուելան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից վերջնական դուրս գալու մասին«Արսենալը» դիտարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը«Չինական մեծ պատի» նմանակո՞ւմ․ Թրամփը կրկին զարմացրել է հրապարակմամբՀնդիկ նախարարը հրաժարական է տվել լայնածավալ բողոքների ֆոնինԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչումՌուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ․ Ալեքսանդր ՆովակՈւկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. ՊեսկովՏոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցերԻլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծeծի են ենթարկելԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը (տեսանյութ)Արտաշատում ջրանջատում կլինիԻրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The TelegraphԱյս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ ՊուտինինԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնՓաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԻմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. քաղաքագետՎրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերումՎրաստանում հետաքննություն է սկսել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների առնչությամբԻրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ ԾառուկյանինԱզատ մարդ կարելի է լինել ու մնալ նաև բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու Արմենը․ ԶոհրաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը ԱՄՆ-ի կոչը Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատելու վերաբերյալ. ԱՄՆ-ն պատրաստ է հզոր հարված հասցնել Իրանին2026-ի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է. Պետրոսյան
Ամենադիտված