Այսօր Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է
Հասարակություն
1938-ի փետրվարի 22-ին ծnվել է համաշխարհային կինոյի մեծագույն դեմքերից մեկը Արտավազդ (Արթուր) Փելեշյանը: Դեռ ուսանողական տարիներին 1964-ին նա Հայաստանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում նկարահանեց իր առաջին ֆիլմը` «Լեռնային պարեկը»։ Այնուհետև «Հայֆիլմ» կինոստուդիայում և «Երևան» ստուդիայում նկարահանեց «Մարդկանց երկիրը»(1966), «Սկիզբը»(1967), «Երկրաբնակները»(1970), «Մենք» (1969), «Տարվա եղանակները»(1975), «Մեր դարը»(1982), «Վերջ»(1992) ֆիլմերը։ 1978-ին Միխալկով-Կանչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմի վավերագրական մասը նույնպես նկարահանվել է իր կողմից։
Կինոգետները կարծիքով, նրա ֆիլմերին հատուկ է ինչպես նուրբ քնարականությունը, անյպես էլ էպիկական հզոր շունչը: Բազմաթիվ կինոփառատոնների մրցանակակիր կինոռեժիսորը վերջին անգամ 2000-ին Փարիզի կինոփառատոնում ստացավ Մեծ մրցանակը։ 2006-ին երևանյան «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում արժանացավ Փարաջանովի մրցանակին՝ համաշխարհային կինոյին բերած ավանդի համար։ Նույն թվականին նրան շնորհվեց Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում։ Երևանի պատվավոր քաղաքացին (2000թ) 2006-ին դարձավ նաև Վանաձորի պատվավոր քաղաքացի։
Իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոն վերջերս նկարահանել է «Փելեշյանի լռությունը» ֆիլմը, որն արտադրված է իտալական Rai հեռուստաընկերության հատուկ պատվերով: Այն պատմում է աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի մասին:
Վերջերս այն ցուցադրվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնում, իսկ առաջիկայում սպասվում է ֆիլմի հեռուստատեսային ցուցադրությունը համաշխարհային առաջատար հեռուստաընկերություններով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը