Էդգար Առաքելյան. «Դու ողջունում ես ոչ թե circle-ի «բարեփոխումը», այլ ինքնասպանությունը»
Բլոգոսֆերա
Circle.am կայքը կրկին վերադարձել է ասպարեզ՝ կատարելով մի շարք փոփոխություններ:
Կայքի փոփոխությունները լայն արձագանք են գտել Facebook սոցցանցում:
Արսեն Սուլթանյանն` անդրադառնալով փոփոխություններին, գրել է. «Circle.am-ը վերագործարկվեց ու ասեմ, որ հեչ էլ կարիք չկա քլնգելու։ Circle-ը երբեք գովազդի տեղադրման լավ գործիք չի եղել ու հիմա, է՛լ ավելի լավ է, որ սկսեց ավելի լավ գործով զբաղվել՝ գնահատել կայքի որակը։
Իսկ կայքի տրաֆիկի մասին ճիշտ ինֆորմացիա ստանալու համար պետք է դիմել հենց կայքի ադմինիստրացիային, որպեսզի տրամադրեն Google Analytics հաշվետվություն ու ավելի լավ է երբ 2-րդ համակարգի տվյալ էլ են տրամադրում՝ օրինակ Liveinternet.ru ու նոր գովազդի տեղադրման որոշում կայացնեն։ Կամ էլ՝ դիմեն մասնագիտացված գործակալություններին, որտեղ բոլոր տվյալները միշտ կան։
Միանգամայն ողջունում եմ Circle-ի նախաձեռնությունը՝ չափել որակ և ոչ թե քանակ։ Այլ հարց է թե ինչ սկզբունքներով է չափվելու կայքի որակը։ Մտավախություն ունեմ՝ որ այն կայքերը, որոնք կստանան ցածր վարկանիշ մոդեռատորների և վեբմասթերների կողմից՝ ուղակի դուրս կգան համակարգից ու արդյունքում կունենանք պուպուշ կայքերի հավաքածու»։
Էդգար Առաքելյանն էլ իր հերթին արձագանքելով գրառմանը գրել է.
«Իրականում, հաշվի առնելով արդարացի հարցերիդ քանակը, որոնք տենց էլ լուրջ պատասխանի երբեք չեն արժանանա, դու ողջունում ես ոչ թե circle-ի «բարեփոխումը», այլ ինքնասպանությունը: Ես էլ եմ համաձայն, որ եթե ինքը պետք է չափեր նենց, ոնց չափում էր 2013-ի սեպտեմբեր ամսից սկսած, ապա ավելի լավ է ընդհանրապես չչափի: Իսկ էդ մոդերատոր-շմոդերատոր ֆ**լո բաներ են, դա բոլորը շատ լավ հասկանում են»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ