Ո՞ւմ է մարմնավորում գեղեցկուհին նոր ֆիլմում
Աշխարհ
«Ամուսնական խորհրդատու», այսպես է կոչվում այն ֆիլմը, որում նկարահանվում է նաեւ Քիմ Քարդաշյանը: Ռեժիսորը Թայլեր Փերին է: Նշենք, որ ռեալիթի-շոուների հայազգի աստղը ֆիլմերում նկարահանվելու փորձ արդեն իսկ ունի. Քիմը խաղացել է "Deep in the Valley" եւ "Disaster Movie" ֆիլմերում:
Գեղեցկուհու մասնակցությամբ նոր ֆիլմի նկարահանումները սկսվել են հոկտեմբերի 26-ին՝ Ատլանտայում: Ֆիլմի գլխավոր հերոսուհու անունը Ջուդիթ է: Նա ամուսնական խորհրդատու է, ով այնքան է հոգնել սեփական ամուսնական կյանքից, որ որոշում է խախտել կանոններն ու դավաճանել ամուսնուն: Քիմ Քարդաշյանը մարմնավորում է Ավային, ով աջակցելու է գլխավոր հերոսուհուն եւ օգնելու է խորհուրդներով:
Չնայած վերջին իրադարձություններից հետո՝ նման խորհուրդների կարիք ունի ինքը՝ Քիմը։ Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը երեկ՝ հոկտեմբերի 31-ին, հայտարարել է իր ամուսնալուծության մասին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ