Փոփոխություն ցանկացողների թիվը Հայաստանում փոքր է. Ահարոն Ադիբեկյան
Հասարակություն
Ո՞վ է մնացել Հայաստանում. բողոքավորները, «օբիժնիկները» գնացել են, նրանք, ովքեր չեն կարողացել հարմարվել, գնացել են։ Մնացել են մարդիկ, որ հարմարվել են, ու մեզ մոտ պահպանողական ինչ–որ ընտրախավ է ձևավորվել, որը դեմ է ցանկացած փոփոխության, նա վախենում է փոփոխություններից։ Այդ կարծիքը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտնեց Լուրեր.com–ի թղթակցի այն հարցի ի պատասխան, թե ինչպես կարող է իշխող կուսակցությունների վարկանիշը ամենաբարձրը լինել կուսակցությունների շրջանում՝ աղքատության և արտագաղթի անընդհատ աճող ցուցանիշների պարագայում։
«Այդ կայունության պահպանումը և ապագայի նկատմամաբ որևէ հեռանկար ունենալը երկու գործոնն է, որ մարդուն պահում է իր հողի վրա», – փաստեց սոցիոլոգը։
Ադիբեկյանը հավելեց, որ «մենք ունենք մի 300 հազար մարդ, որ առևտրով տուն է պահում, հարկեր են մուծում կամ չեն մուծում, հարմարվել են։ Մենք ունենք մոտ 250 հազար պետական պաշտոնյա, որոնք չեն ուզում փոփոխություն, որովհետև պաշտոնը կկորցնեն։ Փոփոխություն ուզում է ծայրահեղ վատ ապրող այն մարդը, որը քաղաքականապես մի քիչ ակտիվ է, գլուխը աշխատում է կամ իրոք լուրջ մտահոգված է ազգի ապագայով»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը