Թե ինչու Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ ԱԺ-ից Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու պահին
Բլոգոսֆերա
Նիկոլ Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Քիչ առաջ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ԱԺ նիստի ընթացքում առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Մարտի 1-ի զոհերի հիշատակը:
Ներկաները ոտքի կանգնեցին: Ես չմասնակցեցի լռության րոպեին եւ դուրս եկա դահլիճից, որովհետեւ այսօր ԱԺ դահլիճում նստում են մարդիկ, ովքեր ուղղակի կապ ունեն Մարտի 1-ի սպանությունների կազմակերպման եւ իրագործման հետ, մարդիկ, ով անձամբ տվել են ՀՀ քաղաքացիներին գնդակահարելու հրամաններ, բացառված չէ անգամ՝ գտնվեն անմիջական կատարողներ:
Նրանց հետ կողք-կողքի Մարտի 1-ի զոհերի հիշատակի լռության րոպեին մասնակցելը, իմ ընկալմամբ, անարգանք կլիներ զոհերի հիշատակի առաջ: Այս մասին կխոսեմ նաեւ իմ ելույթում»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ