Հայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համար Գնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջ Եվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղար Փաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնք Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համար Ինտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներում 

«Փրկե՛նք Թեղուտը» նախաձեռնությունը կոչ է անում միանալ պայքարին

Հասարակություն

«Փրկե՛նք Թեղուտը» նախաձեռնությունն այսօր հայտարարություն է տարածել, որում կոչ է անում միանալ Թեղուտի պաշտպանության պայքարին: Նախաձեռնության տարածած հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Մենք' Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, համախմբում ենք ազատ և գիտակից մարդկանց Հայաստանում, Սփյուռքում և ամբողջ աշխարհում, ովքեր հավատում և պայքարում են հանուն մարդու առողջ և արժանապատիվ կյանքի' ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը և քաղաքացիական համերաշխությունը (ՀՀ Սահմանադրության նախաբան):

Հավատարիմ լինելով համամարդկային արժեքներին և ՀՀ Սահմանադրությանը' մեր մտահոգությունն ենք հայտնում առ այն, որ մեր պետության մեջ ընթանում են շրջակա միջավայրի հետևողական ոչնչացման անվերականգնելի գործընթացներ' բնական պաշարների անխնա շահագործմամբ (խախտվում է ՀՀ Սահմանադրության 10 հոդվածը):

Հայաստանում խոշոր կապիտալի' անհատական և մասնավոր ընկերությունների սեփականության իրավունքը և դրա իրացումը վնասում է շրջակա միջավայրին, խախտում այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը (խախտվում է ՀՀ Սահմանադրության 31 հոդվածը):

Մարդիկ զրկվում են իրենց առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունքից (խախտվում է ՀՀ Սահմանադրության 33.2 հոդվածը), պետությունը թերանում է իր պարտավորություններում և չի իրականացնում ներկա և ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականություն (խախտվում է ՀՀ Սահմանադրության 48 հոդվածը):

Վերը նշված մտահոգությունների պատճառը ՀՀ ներկա տնտեսական քաղաքականությունն է, որի հիմքում դրված է բնական պաշարների վայրի շահագործումը' Հայաստանը դարձնելով առաջին աշխարհի երկրների հանքահումքային կցորդ:

Հայաստանում հանքերը հիմնականում պատկանում են օտարերկրյա մասնավոր ընկերությունների, որոնք անխնա շահագործում են ազգային հարստությունը, մսխում են ժողովրդի սերունդների ունեցվածքը, աղտոտում են շրջակա միջավայրը, զրկում են պետությանը կայուն զարգացման հնարավորությունից:
Այս տնտեսական քաղաքականությունը վերջնականպես արմատավորվել է 2007-ից, երբ ՀՀ կառավարության կողմից անօրինական ձևով տրվել է Լոռու մարզում Թեղուտի պղնձամոլիբդնային հանքավայրի շահագործման թույլտվություն:

Հայաստանի ընդերքը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը հաճախ գաղտնի են պահվում. վառ օրինակն է Թեղուտի հանքը շահագործող ACP ընկերությունը, որի 81% բաժնեմաս ունեցող Vallex ընկերությունը գրանցված է Լիխտենշտեյնում' օֆշորային գոտում (հարկային դրախտ), իսկ մնացած 19%-ի սեփականատերը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է:

Թեղուտի հանքավայրի շահագործումն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշորն է իր ծավալներով և շրջակա միջավայրին ու սերունդներին հասցվելիք վնասի չափով: Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը Հայաստանի հյուսիսում հանգեցնելու է հանքարդյունաբերական թափոններով թունավորված միջավայրի ստեղծման, որն այսօր առկա է հարավում' Քաջարանում, Կապանում, Ագարակում:

Արդեն իսկ Լոռու և Տավուշի մարզերում տրված են մետաղական հանքերի հետախուզման և շահագործման բազմաթիվ լիցենզիաներ: Սա տնտեսական, բնապահպանական, առողջապահական, սոցիալական և ժողովրդագրական իմաստով ազգային անվտանգության խնդիր է և քայքայում է պետականաշինության հիմքերը:
Ընդերքը շահագործելուց հետո, մասնավոր ընկերությունները լքելու են Հայաստանը' մեզ թողնելով թունավորված, կյանքի համար ոչ պիտանի դարձած տարածք:

Թեղուտի պայքարը շրջակա միջավայրի պահպանությունն է' հանուն մարդու առողջ և բարեկեցիկ կյանքի: Մարդը չպետք է ստորադասվի կապիտալին: Աղտոտված շրջակա միջավայրը աղքատության ամենաակնառու ցուցանիշներից է: Որակյալ կրթության, առողջապահության և մշակութային կյանքին մասնակցելու անմատչելիությունը, աշխատանքի ստրկատիրական պայմանները, անբուժելի հիվանդությունների սպառնալիքը, հանգեցնում են հարատև աղքատության, անարժանապատիվ կյանքի և մարդկային դժբախտության:

Մենք պահանջում ենք դադարեցնել Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը, վերականգնել բնությանը, մարդկանց և մշակութային հուշարձաններին հասցված վնասը, բարեփոխել ՀՀ համապատասխան օրենսդրությունը' բարձր հարկերի, բնապահպանական վճարների և պետական կարգավորման մեխանիզմների միջոցով ապահովելով շրջակա միջավայրի և բնական պաշարների պաշտպանությունը:

Մենք, գործելով ինքնուրույն և կամավոր սկզբունքերով, նախանձախնդիր և պահանջատեր ենք, որ մեր պետությունը որդեգրի մարդակենտրոն քաղաքականություն, ստանձնի ներկա և ապագա սերունդներին առողջ և բարեկեցիկ շրջակա միջավայր ապահովելու ու փոխանցելու իր հիմնական պարտավորությունը:

Մենք իրականացնում ենք ՀՀ Սահմանադրության պատգամն առ այն, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը (ՀՀ Սահմանադրության 33.2 հոդված)»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ Պուտին
Ամենադիտված