ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հասարակություն
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի, ժամը 14.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի, Ապարանի շրջանի Նիգավան, Սարալանջ, Չքնաղ - Թթու ջուր - Ձորագլուխ, Լուսագյուղ - Երնջատապ գյուղերի ավտոճանապարհները:
Փակ է նաև Սելիմի լեռնանցքը:
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ալագյազ-Ծաղկահովիտ, Բերքառատ-Գեղաձոր, Մելիքգյուղ-Հնաբերդ, Շիրակի մարզի Շիրակ-Ջաջուռ, Գյումրի-Բավրա և Գյումրի-Ամասիա, Գեղարքունիքի մարզի Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են "ՃՇՇ"-ի և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
ԱԻ նախարարությունը զգուշացնում և հորդորում է` զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկությունից:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը