«Հայաստանի էլեկտրական ցանցերը» մեկ ամսից կսննկանա». «ՀՀ կառավարություն, ես քեզ ատում եմ»
Բլոգոսֆերա
Կոնստանտին Տեր-Նակալյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.
««Հայաստանի էլեկտրական ցանցերը» մեկ ամսից կսննկանա, չնայած նրան, որ մեր հայտնի սրիկաները կարծես ամեն պայման ստեղծել էին, որպեսզի դա չլինի: Դատեք ինքներդ, հոսանքը բնակչության վրա վաճառում են մի քանի անգամ ավելի թանկ, քան դրրա ինքնարժեքն է, իսկ գազի հետ թանկացրին նաև հոսանքը, հասցնելով հոսանքի գինը իրոք հոգեբանական պիկի, բայց դրանով էլ չսահմանափակվեցին մեր թալանչիների ու որոշեցին միանգամից շատով ու շուտ փող քերեն:
Ի՞նչ է պետք դրա համար. այո-այո, կազմակերպում ես արհեստական սնանկացում, հայտարարում ես իբր լիկվիդային գներով վաճառք, հետո դու կամ որևէ արտասահմանյան ներդրող փակ կարգով ու հսկայական ատկատով ձեռք ես բերում ՀԷՑ-ը՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի գինը որոշելու իրավունքով հանդերձ ու սկսում ես ուզածդ թվերը խփել:
Ժողովուրդն էլ որ սկսի բողոքել, աչքերները կկլորացնեն, ձեռքներով կանեն ու կասեն. «Մենք ի՞նչ անենք, դա մասնավոր ընկերություն ա, որի վրա մենք չենք կարող ազդել»:
ՀՀ կառավարություն, ես քեզ ատում եմ»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ