«ՀԱԿ–ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը եւս խղճի գերի է». Միքայել Դանիելյան
Հասարակություն
«Հայաստանում խոսքի ազատության, բանակի, դատարանների, բանտերի վիճակի մասին մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցը վատթարագույն վիճակում է»,– այս մասին հայտնեց «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ Արդարադատության նախարարությունն իրենց ասոցիացիային արգելել էր մոնիտորինգ անցկացնել: «Արգելք սահմանելու պատճառներն անհիմն էին. պատճառաբանության մեջ նշվում է, որ մոնիտորինգի արդյունքներից ստեղծված զեկույցը առաջ է բերում բանտարկյալների, հասարակության որոշ շերտերի դժգոհությունը. սա պարզապես աբսուրդ է»,- հայտնեց Միքայել Դանիելյանը:
Նա հատկապես անդրադարձավ Հայաստանում «խղճի գերիների»՝ կրոնական խտրականության ենթարկված 87 բանտարկյալների հարցին՝ նշելով, որ Հայաստանում վերջիններիս ստրուկի պես են վերաբերվում, քանի որ նրանք հրաժարվում են ծառայել հայոց բանակում: «Չորս տարվա այլընտրանքային ծառայության պայմաններն ահավոր են Եհովայի վկաների համար, դա մարդու իրավունքների խախտում է»,- հայտնեց Միքայել Դանիելյանը՝ հավելելով, որ ինքը «խղճի գերի» է համարում նաև ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին:
Անդրադառնալով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործին՝ իրավապաշտպանը հայտնեց, որ վերջինս իրականում մեղավոր չէ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը