«Հայաստանում դատավորի որոշումը կախված է դատախազի համոզմունքից». վստահեցնում է փաստաբանը
Հասարակություն
Հայաստանում շարունակվում են ցինիզմի հասնող խախտումներ գրանցվել ՀՀ Վճռաբեկ և Վերաքննիչ դատարաններում: Այս մասին հայտնեց փաստաբան Նինա Կարապետյանցը՝ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ Հայաստանում եռաստիճան դատական համակարգը չի գործում, դատավորի որոշումն էլ կախված է դատախազի համոզմունքից:
«ՀՀ քաղաքացու համար այսօր Վճռաբեկ դատարան գոյություն չունի. դատական գործը վարույթ չի ընդունվում, պաշտպանվող կողմը հակափաստարկներ ներկայացնելու հնարավորություն չունի»,- հայտնեց նա:
Փաստաբանի համոզմամբ՝ դատական գործերի ծավալներն այնքան մեծ են, որ բողոքները լսվում են վճռաբեկության կարգով: Նինա Կարապետյանցը նաև հավաստիացրեց, որ դատական համակարգում ընդունելի են փորձաքննության այն արդյունքները, որոնք ձեռնտու են մեղադրող կողմին:
Ի դեպ՝ ըստ փաստաբանի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը արդարադատության համակարգում ձևական բնույթ է կրում։ «Մարդիկ իրենց պատեպատ են տալիս՝ պնդելով, որ ոստիկանության բաժանմունքում իրենց ծեծել են, այնինչ Հատուկ քննչական ծառայությունը առհասարակ չի արձագանքում՝ պարզաբանելով, որ այդ ասածը հավատ չի ներշնչում. սա աբսուրդ է»,- եզրակացրեց փաստաբանը։ Լուսանկարը՝ panorama.am–ի։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը