«Ամեն մարդ ինքն է իր խղճի առաջ պատասխան տալիս». Աշոտ Ադամյան
Հասարակություն
Մաշտոցի այգու պաշտպանության գործն այս օրերին միավորել է շատ շատերին։ Հատկապես տարօրինակ է, որ այգու պաշտպանության ստորագրահավաքին եմ միացել նաեւ գրպանային մտավորականի համբավ ունեցողները։ Ի՞նչ ասել է գրպանային մտավորական՝ փորձենք կարճ ձեւակերպել. դրանք մարդիկ են, որոնք այս կամ այն նախաձեռնությանը միանում են բացառապես այն դեպքերում, երբ նրանց վերեւից հուշում են՝ անհրաժեշտ է միանալ։ Զուգահեռաբար Մաշտոցի պուրակի ստորագրահավաքին են միացել ՀԱԿ–ին համակրող մտավորականներ, մասնավորապես՝ Աշոտ Ադամյանն ու Երվանդ Մանարյանը։ Փաստ է, որ այս երկու մտավորականները երբեք չեն վախեցել քաղաքացիական դիրքորոշում հայտնել, եւ իրենց գործընկերներից տարբերվում են իսկական մտավորականին վայել պահվածքով։
Ըստ այդմ՝ Լուրեր.com–ի թղթակիցը փորձեց Աշոտ Ադամյանից ճշտել, թե ինչ կարծիքի է նա ստորագրահավաքին միացած որոշ «գրպանային» մտավորականների մասին: «Չեմ ցանկանա որևէ կարծիք հայտնել Մաշտոցի պուրակում բնապահպան ակտիվիստներին միացած դերասանների մասին, ամեն մարդ ինքն է իր խղճի առաջ պատասխան տալիս»,- նշեց ռեժիսոր Աշոտ Ադամյանը։
Հիշեցնենք, որ Մաշտոցի պուրակում բնապահպան ակտիվիստներին մինչ օրս միացել են դերասաններ Սոս Ջանիբեկյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը, Լալա Մնացականյանը, պատգամավոր Անահիտ Բախշյանը, լրագրող Նվեր Մնացականյանը, Տեր Կյուրեղ քահանա Թալյանը, երաժիշտներ Ռուբեն Հախվերդյանը, Արմինե Հայրապետյանը, Սուրեն Առուստամյանը, Արտակ Ներսիսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, «Բյութիֆայդ» խմբի մեներգիչ Անդրեն, հումորիստներ Հայկոն, Հովոն և ուրիշներ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը