Շվեդ նախարարն ԱՄՆ–ի լրտես. WikilLeaks
Աշխարհ
WikiLeaks–ի ղեկավարները խոստացել են անհերքելի ապացույցներ պարունակող փաստաթղթեր հրապարակել Շվեդիայի նախկին վարչապետ և գործող արտգործնախարար Կարլ Բիլդտի կողմից ԱՄՆ–ի հետախուզության հետ համագործակցելու վերաբերյալ, այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով Expressen լրագրին։
Ըստ լրագրի՝ WikiLeaks–ին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ այդ գաղտնի փաստաթղթերի համաձայն, Բիլդտը 1973–ից սկսած եղել է ԱՄՆ–ի գործակալ։ Նա համագործակցել է ամերիկյան կառավարության հետ, որը հակասում է Շվեդիայի օրենքներին։ Ըստ նույն աղբյուրի՝ Բիլդտին հավաքագրողը եղել է ամերիկյան քաղաքական խորհրդատու Կառլ Ռոուվը, որին շվեդ նախարարը համարում է իր վաղեմի բարեկամը։
Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի արձագանքել այս տեղեկություններին։ Իսկ նախարարը նշել է, որ ինքն անհամբեր սպասում է «այդ մահացու ապացույցների» հրապարակմանը, որից հետո կպարզվի WikiLeaks–ի սնանկությունը։
Հիշեցնենք, որ Կառլ Բիլդտը 1991–1994 թթ. եղել է Շվեդիայի վարչապետը, իսկ 2006–ից զբաղեցնում է արտգործնախարարի պաշտոնը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ