Ուկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. Պեսկով Տոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ Ավտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավոր Դավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծeծի են ենթարկել Զինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը (տեսանյութ) Արտաշատում ջրանջատում կլինի Իրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The Telegraph Այս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ Պուտինին Կամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոն Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը 

«Արյունոտ գիշեր և տասը անմեղ զոհեր. իրենք մեզ գարուն են պարտք»

Բլոգոսֆերա

Մուրազ Շամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«6 տարի առաջ այս օրն էր: Գարնանային ուրախ, հաղթական սպասումներով դասի էի գնում (այդ ժամանակ քաղաքապետարանի դիմաց գտնվող «Գլաձոր» համալսարանի ուսանող էի): Դասերից հետո նորից պիտի գնայինք Ազատության հրապարակ: Այդ օրը Հայաստանի ազատ և հպարտ քաղաքացին իր տասնօրյա աննահանջ պայքարը հաղթանակի պիտի հասցներ, Գարուն պիտի գար Հայաստանի համար: Համալսարանին մոտենալիս հեռվում՝ ֆրանսիական դեսպանատան առջև տեսա, որ մարդկանց մեծ խումբ է հավաքվել, զարմացա մի քիչ. բոլորն այս օրերին Ազատության հրապարակ են գնում, իսկ այս մարդիկ այստե՞ղ են ցույց անում: Եվ միայն համալսարանում իմացա, որ այդ մարդիկ հենց Ազատության հրապարակից են մի կերպ «փախել» այստեղ, որ այդ գիշեր ոստիկանական հատուկ ջոկատները դավադրաբար հարձակվել են իրենց վրաններում քնած ցուցարարների վրա ու ծեծուջարդով մաքրել Օպերայի հրապարակը: Աննկարագրելի լարվածություն կար, մի քիչ էլ հուսահատություն, բայց բոլորն արդարացիորեն վրդովված էին. ախր ո՞նց, ո՞նց կարելիա քնած մարդուն ծեծել: Ճիշտ է, ինչպես պարզվեզ, դա ընդամենը չարյաց փոքրագույնն էր այն ամենի, ինչ հետո պիտի կատարվեր: Շտապ զանգեցի ընկերոջս, ով ևս Օպերայի հրապարակում էր գիշերել, ասաց, որ իր հետ ամեն բան լավ է, և, որ շուտով ամբողջ ժողովուրդը հավաքվելու է Մյասնիկյանի արձանի մոտ: Այդպես էլ եղավ ու շատ չանցած մարդկանց հսկայական բազմություն էր հավաքվել, իսկ մյուս կողմից էլ ոստիկանության զորքերն էին կուտակվում, մթնոլորտը շիկացած ու պայթունավտանգ էր արդեն: Պարզ դարձավ, որ ամեն բան վճռվելու էր այդ ժամերին և այդտեղ: Երկար դասամիջոցին մի խումբ ընկերներով որոշեցինք միանալ ժողովրդին ու փորձեցինք մայթով անցնել դեպի փողոց, բայց ավտոբուսից ոստիկանները հանկարծակի դուրս թափվելով փակեցին ճանապարհը: Ասացինք, որ ուզում ենք միանալ ցուցարարներին, բայց մեզ չթույլատրեցին, և երբ ընկերներիցս մեկը չդիմացավ ու փորձեց ճեղքել ոստիկանների օղակը, նրանք հարձակվեցին և բառիս բուն իմաստով ծեծելով մեզ հետ շպրտեցին մինչև համալսարանի մուտք, մի կերպ ներս մտանք շենք, շատերս էլ չհասցրեցինք խուսափել դուբինկաների հարվածներից: Բոլորը խուճապի մեջ էին, աղջիկներից շատերը վախից մինչև 7-րդ հարկ էին բարձրացել: Ընկերոջս տարանք բուժկետ, թևն էր վնասվել: Այդ պահին կարծես անջատված լինեի, ոչինչ չէի հասկանում, ոչինչ չեի կարողանում խոսել ու լսել, մի պահ միայն մեր ռեկտորի բարձր ձայնը լսվեց. «Սա ի՞նչ բարբարոսություն է, ի՞նչ եք ուզում էս երեխեքից, դուրս եկեք շենքից»: Շատ չանցած մեզ հայտնեցին, որ էլ դաս չի լինելու ու խնդրեցին բոլոր ուսանողներին «Մետրոպոլի» կողմով գնալ տուն: Իհարկե մենք տուն չգնացինք, մենք մնացինք, մենք միացանք հրապարակում կանգնած մեր ընկերներին, քույրերին ու եղբայրներին ու տեսանք ամենը, տեսանք ժողովրդի դեմ դուրս հանված զինվորներին, իսկ նրանց մեջ նաև մեր ընկերներին ու հարազատներին: Իսկ հետո եղավ այն, ինչ եղավ. Բարիկադներ, բախումներ, ստահակ իշխանավորի անօրեն հրաման ու դավադիր կրակոցներ, արյունոտ գիշեր և տասը անմեղ զոհեր: Շատ չանցած արդեն արտակարգ դրություն էր հայտարարվել: Առավոտյան արցունքներն աչքերիս հեռուստացույցով տեսնում էի, թե ինչպես այդ ամենը ներկայացվեց: Այդքան պայքարեցինք հանուն մեր ազատության, հանուն արժանապատվության ու արդարության, իսկ վերջում մեզ ներկայացրեցին իբրև հանցագործների և խանութ թալանողների: Այդպես կորսվեց մեր գարունը, Հայաստանի գարունը…

Բայց մեկ է, գալու է հատուցման ժամը: Ինչպես մեր ընկերներից մեկն է սիրում ասել՝ իրենք մեզ Գարուն են պարտք: Վաղ թե ուշ, ուզեն-չուզեն պիտի հատուցեն այդ պարտքը… ՀԱՍՏԱՏ...»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. ՊեսկովՏոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցերԻլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծeծի են ենթարկելԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը (տեսանյութ)Արտաշատում ջրանջատում կլինիԻրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The TelegraphԱյս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ ՊուտինինԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնՓաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԻմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. քաղաքագետՎրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերումՎրաստանում հետաքննություն է սկսել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների առնչությամբԻրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ ԾառուկյանինԱզատ մարդ կարելի է լինել ու մնալ նաև բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու Արմենը․ ԶոհրաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը ԱՄՆ-ի կոչը Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատելու վերաբերյալ. ԱՄՆ-ն պատրաստ է հզոր հարված հասցնել Իրանին2026-ի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է. ՊետրոսյանԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարինԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կանԳրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ ենԱվելի քան մեկդարյա գաղտնիք. բացահայտվել են Մեսսիի բրազիլական արմատներըՍևանի ողբերգական միջադեպի գործով դատավճռի վերդիկտը հրապարակվել էՄարդու սիրտը կյանքի ընթացքում կարող է բաբախել ավելի քան 2,5 միլիարդ անգամ․բավարար քունը սրտի առողջության համար Ռուսաստանի դեսպանը Նորվեգիային մեղադրել է Արկտիկայում լարվածության սրման մեջՌոդրին մնում է առանցքային հարցը․ ինչպես է Մանչեսթեր Սիթին պատրաստվում նոր դարաշրջանին Մարեսկոյի գլխավորությամբ․ BBC SportԻսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 60,000 մարդՌուբեն Մելիքյանը շնորհավորել է Արմեն Աշոտյանի ծննդյան օրը՝ անդրադառնալով նրա կալանքի պայմաններինՄեծ Բրիտանիան հայտնել է Օմանի ծոցում լցանավի հետ կապված միջադեպի մասինՀայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԲելգիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՆԱՏՕ-ի կին ստաժորը Հայաստանում 2026-ի առաջին հինգ ամսում ծնունդների թիվը նվազել է 2,7%-ովՀայտնի է դարձել Մոսկվայից Թուրքիա չվերթների զանգվածային ուշացումների մասինԺոգան հայտնել է Տյումենի վրա հարձակման ենթադրյալ նպատակի մասին«Չէի ուզի, որպես 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր առաջին ելույթս էստեղից սկսեի, բայց մեղադրողները ոնց որ բզբզում են»․ Արթուր Սարգսյան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու վիրավորից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էԾառուկյանին տեղափոխեցին ՔԿՀ․ Թրամփը սպառնացել է Եվրամիությանը (տեսանյութ)Նյու Դելիի բողոքի ցույցերի վայրում նոր անկարգություններ են սկսվելՍևանա լճում շրջված հեծանվանավակից երեք քաղաքացի է փրկվելՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է 2026 թվականի ներառական ամառային ճամբարի ծրագիրըԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՔննարկվել է Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամՀնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՆԳՆ ոստիկանության հորդորը քաղաքացիներին
Ամենադիտված