Անի Զախարյանը` Մայդանի մասին
Բլոգոսֆերա
Անի Զախարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բոլոր այն պրիմիտիվ և սահմանափակ մտածողություն ունեցող մարդիկ, ովքեր մայդան ասելով հասկանում են հակառուսական տրամադրվածությունից դրդված և Ռուսաստանի դեմ դուրս եկաս համաժողովրդական շարժում, փորձեմ բացատրել, որ այս օրերին մեր հայաստանյան իրականության մեջ մայդան բառը պետք է հասկանալ մեր երկրի իրավիճակից ստեղծված համաժողովրդական շարժում և ոչ թե ուկրաինայի կրկնություն: Հայաստանյան մայդանը ենթադրում է քաղաքացիական գիտակցության կտրուկ հասունացում, փողոց դուրս գալու և վճռական քայլերի գնալու պատրաստակամություն, սեփական իրավունքների պաշտպանության համար մինչև վերջ մարտնչող քաղաքացու ձայն: Միթե կարելի է այնքան պրիմիտիվ լինել, որ մայդան բառը ընկալել լոկ մի իմաստով: Եվ այս ամենից հետո որոշ մարդիկ իրենց հասկացողի տեղ դրած վերլուծություննե՞ր են անում»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ