Այսօր Եռաբլուրում մոմավառություն կլինի` Արմեն Հովհաննիսյանի հիշատակին (ֆոտո)
Բլոգոսֆերա
«Երեկ լրացավ Արմենի զոհվելու 40-րդ օրը………..
Այսօր` ժամը 18.00-ին, Եռաբլուրում մոմավառություն կլինի` Արմեն Հովհաննիսյանի հիշատակին»,- այս մասին տեղեկանում ենք սպանված զինվորի անվամբ բասցված ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23։50-ից մինչև 00։15-ի սահմաններում, արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել էին հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:
Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:



















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ