Պատինսոնն իրեն ծեր է համարում ևս մեկ «Մթնշաղ»-ի համար
ԱՄՆ
Գնելով «Summit Entertainment» ընկերությունը՝ «Lionsgate»–ը հայտարարել է, որ ցանկանում է շարունակել արդեն մեծ հռչակ ձեռք բերած «Մթնշաղ» ֆիլմաշարը։ Անհրաժեշտ է միայն, որ բանաստեղծուհի Ստեֆանի Մեյերը ավարտի իր գիրքը, որն սկսել է մի քանի տարի առաջ։
Չնայած որ Մեյերը բազմիցս հայտարարել է, որ ներկայումս չի ցանկանում շարունակել գրել, սակայն նույնիսկ եթե նա համաձայնվի, նոր ֆիլմում չի խաղա գլխավոր հերոսին մարմնավորած Ռոբերտ Պատինսոնը։
«Իհարկե, ես մեծ հետաքրքրությամբ կկարդայի Ստեֆանիի նոր գիրքը, սակայն կարծում եմ, այդ ժամանակ ես արդեն բավականին ծեր կլինեմ, ես նույնիսկ հիմա եմ արդեն ծեր այդ դերի համար»,– խոստովանել է միլիոնավոր դպրոցականների կուռքը։
Ռոբերտի ասածի մեջ տրամաբանություն կա. ըստ սցենարի՝ նա արնախում է, որը չի ծերանում արդեն հարյուր տարի, և արտաքնապես փոխվել նա ուղղակի չի կարող։ Սակայն դա սցենարով, իսկ իրական կյանքում Պատինսոնն արագ մեծանում է, և շուտով կոծկել դա չի հաջողվի անել նույնիսկ դիմահարդարման միջոցներով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)