«Ժողովուրդ». Գագիկ Գյանջումյանն աշխատանքից ազատվել է իր պարտականությունները թերի կատարելու համա՞ր
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի՝ Երևանի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Գագիկ Գյանջումյանն աշխատանքից ազատվել է իր պարտականությունները թերի կատարելու համար: Բացի այդ, նրա բացակայության ժամանակ թաղապետարանում հրահանգներ է տվել մի աղջիկ՝ հանդես գալով Գյանջումյանի անունից: Այս իրավիճակը թեև վաղուց է արմատավորված եղել Կենտրոն վարչական շրջանում, բայց թաղապետին ազատելու կամ ազատման դիմում գրելու առաջարկ անելու համար ժամանակը միշտ չի բավարարել: Միայն Տարոն Մարգարյանին հաջողվեց ժամանակ գտնել՝ զբաղվելու Կենտրոնով: Արդյունքում Գյանջումյանը «ինքնակամ» հեռացավ աշխատանքից՝ բնականաբար չընդունելով իրեն հասցեագրված որևէ մեղադրանք:
Այդուհանդերձ, Գագիկ Գյանջումյանը թերթի հետ զրույցում ամեն կերպ հերքել է լավատեղյակ աղբյուրներից ստացած թերթի տեղեկություններն ու առանձնակի զարմանքով հավելել է, որ նման լուրեր առաջին անգամ թերթի թղթակցից է լսում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ