«Հրապարակ».Պատրաստվում են մերկացնել Քոչարյանի վարած քաղաքականությունը
Հայկական Մամուլ
Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցը դարձել է օրհասական: Նրա անունը լսելիս արդեն շատերը ջղաձգումների մեջ են ընկնում՝ սկսած շարքային մարդկանցից, վերջացրած իշխանության մեջ գտնվողներով: Թերթին հասած տեղեկություններով, առաջիկայում բազմաթիվ մտավորականներ, համալսարանականներ, Ակադեմիայի ներկայացուցիչներ պատրաստվում են ելույթներով հանդես գալ և մերկացնել Քոչարյանի վարած քաղաքականությունը իր նախագահ եղած տարիներին: Թերթի տեղեկություններով, հատկապես սուր քննադատության է ենթարկվելու արտաքին քաղաքականությունը՝ հայ-թուրքական հարաբերությունների և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը տասը տարի փակուղի մտցնելու թեմայով:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ