«Չորրորդ ինքնիշխանություն». Կենտրոնում ԲՀԿ-ն թեկնածու ունի, իսկ ՕԵԿ-ը՝ ոչ
Հայկական Մամուլ
Օրերս տեղեկություններ տարածվեցին, որ Կենտրոն համայնքի մի մասն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է ՕԵԿ Կենտրոնի տարածքային կառույցի ղեկավար Արայիկ Հայրապետյանը' Լավանդայի Արայիկը: Վերջինս անգամ հասցրել էր հայտարարել, որ 99 տոկոսով ինքն է հաղթելու այդ տարածքում։
«ՉԻ»-ի տեղեկություններով, այսօր կամ վաղը Արայիկ Հայրեպատյանը կհայտարարի, որ «հանում» է իր թեկնածության մասին հայտարարությունը և չի պատրաստվում այդ ընտրատարածքում պայքարել։
Այլևս հաստատված իրողություն է, որ Գագիկ Ծառուկյանն այդ տարածքում թեկնածու է առաջադրելու։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Կենտրոնում առաջադրվելու է ԲՀԿ–ական Նապոլեոն Ազիզյանը, իսկ ՀՀԿ–ից առաջադրվելու է Գագիկ Բեգլարյանի թեկնածուն՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանը։ Ի դեպ՝ օրերս, երբ հրաժարական տվեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը՝ Գյանջումյանը, հենց Սադոյանի եղբորը նշանակեցին Կենտրոնի թաղապետ։
Կառաջադրի այս տարածքում ՀԱԿ–ը թեկնածու, թե՞ ոչ՝ դեռևս հայտնի չէ։ Բոլոր դեպքերում պայքարն այս տարածքում միշտ էլ թեժ է եղել և այս առումով՝ թիվ 9–ում միշտ էլ հետաքրքիր զարգացումներ են գրանցվել։ Սպասենք այլ առաջադրումների։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ