«Երկիր».ՀԱԿ-ը չի հրաժարվում արտահերթ ընտրությունների գաղափարից
Հայկական Մամուլ
Կոնգրեսի որոշ անդամներ դեռ արտահերթ ընտրությունների հույսեր ունեն:Մասնավորապես այդ մասին «Երկիր»-ի հետ զրույցում նշել է ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը:Հերթական ընտրություններից անգամ մեկ ժամ առաջ արտահերթ անցկացնելու անհրաժեշտության մասին վերջերս «Երկիր»-ի թղթակցի հետ հետ զրույցում հիշատակել էր նաև Վահագն Խաչատրյանը՝ նշելով, որ ՀԱԿ-ը պահանջում է արտահերթ ընտրություններ՝ միաժամանակ պատրաստվելով հերթականին:
ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանից թերթը հետաքրքրվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման շարունակու՞մ է մնալ Կոնգրեսի օրակարգում:«Արտահերթ ընտրությունների պահանջ դրել ենք և ցանկացած պրոցես վեր ենք ածելու արտահերթ գործընթացի»,-նշել է Մուսինյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ