«Հայկական Ժամանակ». Ռուբեն Գևորգյանը մեծամասնականով չի առաջադրվի
Հայկական Մամուլ
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, երեկ հաստատել է, որ մեծամասնական ընտրակարգով չի առաջադրվելու թիվ 5 ընտրատարածքում(Դավիթաշեն) և դժվարացել է ասել, թե ԲՀԿ ցուցակի որ տեղում կլինի:
«ՀԺ»-ի թղթակցի հարցին՝ արդեն պարզ է, որ մեծամասնականով չեք առաջադրվելու, կարո՞ղ եք ասել՝ ԲՀԿ ցուցակում ինչ տեղ կզբաղեցնեք, Գևորգյանը պատասխանել է.«ԲՀԿ ցուցակում ես չեմ որոշողը, կա քաղխորհուրդ, կա քաղաքական առաջնորդ, ընդհանուր որոշում կկայացնի ցուցակի համար, այն ժամանակ բոլորի համար պազ կլինի»: Իսկ , երբ «ՀԺ»-ի թղթակիցը հարցրել է՝ բայց հաշվի առնելով, որ մեծամասնականով չեք առաջադրվելու , գոնե ԲՀԿ ցուցակի առաջին տասնյակում կլինե՞ք, Գևորգյանն ասել է. «Չեմ կարծում, որ մեծամասնականով չառաջադրվողներն առաջին տասնյակն են զբաղեցնում»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ