Կորցնում ենք մեր վերջին կենսանյութերը. Միքայել Հայրապետյան
Հասարակություն
Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը Facebook սոցիալական ցանցում գրել է. «Հիշում եմ՝ 1984թ. ամռանը մի քանի ուսանողական ընկերներիս հետ շրջագայում էի Արցախում: Արցախցիներից ոմանց հետ հույժ գաղտնի լսում էինք նշանավոր դաշնակցական գործիչ Փափազյանի ճառը՝ ուղղված լիբանանահայությանը: Այնտեղ նա հորդորում էր չլքել քաղաքացիական կռիվների մեջ հայտնված Լիբանանը, ուր Մեծ եղեռնից փրկվածները փոքրիկ Հայաստան էին սարքել, հորդորում էր չհեռանալ ապահով Արեւմուտք, ուր ուծացումն էր սպառնում: Այդ ժամանակ չգիտեմ, թե ինչ գործի էին Քոչարյանն ու Սարգսյանը...
Մտքովս երբեք չէր անցնի, թե մի օր հայության մեկ այլ բեկորի՝ սիրիահայության առջեւ է կանգնելու նույն խնդիրը: Սակայն այսօր մենք, թեկուզ տկար, բայց անկախ երկիր ենք, որը պարտավորություն ունի կյանքի գնով մի ամբողջ դար իրենց հայությունը պահպանած գաղութի առջեւ: Ափսոս, այսօր բոլորի ուշքն ու միտքը մարող մեր պետության մեջ պատգամավոր դառնալն է, եւ կորցնում ենք մեր վերջին կենսահյութերը»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը