Նկարիչների միության խնդիրներն ու նպատակները նույնն են մնացել. պետությունն աջակցություն չի ցուցաբերում. Կարեն Աղամյան
Գիտություն և Մշակույթ
Մոտ 10 տարվա ընթացքում Նկարիչների միության խնդիրներն ու նպատակները մնացել են նույնը. պետությունը հիմանավոր աջակցություն չի ցուցաբերում միությանը: Այս մասին հայտնեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը' այսօր կայացած ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով' Հայաստանում սահմանափակ են հատկապես անհատ նկարիչ ստեղծագործողների հնարավորությունները: Վերջիններիս համար դժվար է սեփական ստեղծագործությունը ճանաչելի դարձնել հայրենիքում:
Նա նաև նշեց, որ Հայաստանում ամրագրաված չէ «Ստեղծագործական միությունների մասին» օրենքը։ Կարեն Աղամյանի փաստմամբ' այս առիթով ՀՀ Կառավարության կողմից արդեն 10 տարի հնչել են խոստումներ, սակայն մինչ օրս չեն իրագործվել:
Խոսելով այսօր Նկարիչների միության գործունեության մասին, Կարեն Աղամյանն ընդգծեց, որ այն հիմնականում ուղղված է ցուցահանդեսներ կազմակերպելուն։
«Տարվա կտրվածքով միությունը կազմակերպում է 50-ից ավել ցուցահանդես: Միության մասին' որպես հասարակական կազմակերպության, հասարակությունն իրազեկված չէ»,-նշեց Կարեն Աղամյանը' հիշեցնելով, որ այսօր ժամը 15.00-ին Նկարիչների միությունում տեղի կունենա Համլետ Ասատրյանի անհատական ցուցահանդեսը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում