«Որոշ էական տարբերություններով` Ղրիմում կրկնվում է ղարաբաղյան հակամարտության նախերգանքը»
Բլոգոսֆերա
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Որոշ էական տարբերություններով, Ղրիմում կրկնվում է ղարաբաղյան հակամարտության նախերգանքը.
Ղրիմի խորհրդարանը որոշում է ընդունել Ուկրիանայից անջատվելու եւ Ռուսաստանի Դաշնությանը միանալու մասին, իսկ Ուկրաինայի Վերխովնի Ռադան որոշում է ընդունել այդ խորհրդարանը արձակելու մասին: Մի խոսքով՝ սա կոչվում է օրենքների պատերազմ:
Բարեբախտաբար միջէթնիկ բախումներ եւ պոգրոմներ չկան, ինչպես որ դա տեղի ունեցավ ղարաբաղյան հակամարտության ժամանակ, եւ ինչին փորձում է հասնել Ղրիմ ներխուժած ռուսական զորքը արդեն քանի օր, փորձելով հանդիպել «դիմադրության», պաշտպանել ռուսների «հալածանքից ու կոտորածներից»:
Սա չի նշանակում, թե Ղրիմի հակամարտությունը նույնական է Ղարաբաղի հետ: Պարզապես օրենքների պատերազմ դիտվել է շատուշատ այլ հակամարտություններում:
Կից նյութն` այստեղ»:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու