Բանակում սպանված զինվորների հարազատները պահանջում են արդար դատավարություն (տեսանյութ)
Հասարակություն
Այսօր «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները և բանակում խաղաղ պայմաններում սպանված զինվորների հարազատները Կառավարության շենքի դիմացից երթով շարժվեցին դեպի նախագահի նստավայր`պահանջելով սպանված զինվորիների գործերը քննությունն ու դատավարությունն անցկացնել արդար ու թափանցիկ:
«Դատարանը ակնհայտորեն դարձել է դատախազության նոտարական գրասենյակը»,- ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
Լուրեր.com-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ, խաղաղ պայմաններում սպանված Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը որպես այս երթի տրամաբանական ելակետ նշեց իրենց ուղերձը երկրի ղեկավարին հասցնելը, որ դատարանների աշխատանքում այդ թափանցիկությունը չմտցնելը ցույց կտա, որ «գործերի կոծկումը և դատաքննությունների խեղումը հովանավորվում է երկրի բարձր ղեկավարության կողմից»:
Հարցազրույցի մանրամասները` տեսանյութում.


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը