«Հայաստանի խնամակալությունը կհանձնվի Ռուսաստանին»
Բլոգոսֆերա
Մամիկոն Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանում կատարվող իրադարձությունները և իշխանությունների վարած ներքին քաղաքականությունը միայն մեկ բացատրություն ունեն, այն է Հայաստանը դարձնել անդամալույծ, որի խնամակալությունը կհանձնվի Ռուսաստանին: Ի նկատի ունեմ, որ Ղրիմի բնակչության խնդրանքի նման մի բան էլ հայաստանցիները կանեն, այն է որ կխնդրեն Պուտինկին տեր կանգնելու և հոգալու Հայաստանի բոլոր խնդիրները: Ռուսաստանին դա կուրախացնի, քանի որ իր ներկայությունը տարածաշրջանում կամրապնդվի կազմակերպված և կեղծված հանրաքվեի արդյունքում, որով Հայաստանը կմտցվի Ռուսաստանի ֆեդերացիայի մեջ: Ինչ պակաս Կալինինգրադ ենք որ:
Ղրիմի բնակիչները հանրաքվե կանցկացնեն, որ մտնեն այդ ֆեդերացիայի կազմի մեջ, Արցախի պարագայում Զորին նման մի առաջարկ արեց Պուտինին, իհարկե դա այլ կերպ արվեց, բայց ենթատեքստը այդ էր:
Այս պարագայում մտքիս են գալիս Հիսուսի խոսքերը, որոնք ասեց Հուդային .-Ինչ որ անելու ես, շուտով արա»:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու