Google-ի թարգմանչական ծրագիրը էսպերանտո է «սովորել»
Աշխարհ
Google-ի ավտոմատ թարգմանության ծառայությունը այսուհետ կթարգմանի տեքստեր էսպերանտոյից և հակառակը։ Այս մասին հայտնում են ընկերության պաշտոնական բլոգում։
Էսպերանտոն Google-ի թարգմանչական ծրագրում ներառված լեզուներից 64-րդն է։ Մասնագետները եզրակացրել են, որ էսպերանտոյով (էսպերանտոյից այլ լեզու և հակառակը) թարգմանությունների որակը բավականին բարձր է։
Նշենք, որ Էսպերանտոն ստեղծվել է 1870-ականներին՝ բժիշկ-ակնաբույժ Լյուդովիկ Լազեր Զամենգոֆի կողմից՝ որպես միջազգային հարաբերությունների ունիվերսալ լեզու։ Էսպերանտոյի առաջին դասագիրքը՝ Unua libro-ն, լույս է տեսել 1887-ին։ Ներկա պահին աշխարհում էսպերանտոյով հաղորդակցվողների թիվը հասնում է 100.000-ից մինչև մի քանի միլիոն։ Կան անձիք, որոնց համար էսպերանտոն հարազատ լեզու է. որպես կանոն, նրանք էսպերանտոյի էնտուզիաստների զավակներն են, որոնք ծնվել են «միջազգային ընտանիքներում», որտեղ ծնողները էսպերանտոն գործածում են միմյանց հետ հաղորդակցվելու համար։ Նշենք նաև, որ էսպերանտոյով հրատարակվում են ամսագրեր, նկարահանվում են ֆիլմեր (1966-ին ամերիկացի ռեժիսոր Լեսլի Սթիվենսի կողմից նկարահանված «Մղձավանջ» ֆիլմը), ձայնագրում են երգեր։ Այս լեզվով հրատարակվել է 160 հազար հոդված։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ