Կրթության համակարգ է ներմուծվում միջազգային փորձը
Հասարակություն
ՀՀ կառավարությունը որոշել է «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հենակետային վարժարան» և Երևանի «Մ. Աբեղյանի անվան N3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ները միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» ՊՈԱԿ-ին։ Ակնկալվում է, որ դրանով իսկ կստեղծվեն բարձրորակ կրթության ապահովման լավ պայմաններ, կրթական ուսումնական հաստատությունները կհամալրվեն գիտական ուղղվածություն ունեցող մանկավարժական ներուժով, սովորողների մեջ հետաքրքրություն կառաջանա տեխնիկական գիտությունների նկատմամբ։ Մեկ այլ որոշմամբ Սպիտակի Դ. Տեր-Սիմոնյանի անվան N2 միջնակարգ դպրոցն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Սպիտակի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին՝ նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար։
Գործադիրը ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը թույլատրել է իրեն սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքում բացել մինչև 2013 թ. դեկտեմբերի 31-ը գործողության ժամկետով բանկային հաշիվ՝ ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի Հայաստանի գրասենյակի հետ կնքված ենթահամաձայնագրերով իրականացվելիք ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարման նպատակով հատկացվող գումարներն օգտագործելու համար։
Կառավարությունը «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ին թույլատրել է արտադրական կարիքների համար մինչև 2012 թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել 600 տոննա նատրիումի ցիանիդ, որն օգտագործվում է լեռնահանքային արդյունաբերությունում ազնիվ մետաղների հանքաքարի հարստացման ժամանակ։
Նիստում հավանության է արժանացել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2012 թ. ծրագիրը, որի իրականացման համակարգող մարմին է սահմանվել ՀՀ սփյուռքի նախարարությունը։ Փառատոնն անցկացվելու է ՀՀ և ԼՂՀ քաղաքների համերգասրահներում, մարզամշակութային դահլիճներում, մշակութային այլ օջախներում, Հայաստանում, Արցախում և սփյուռքում գործող ստեղծագործական խմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը