«Սարսափելի հոտեր, քանդված շինություններ, աղբամաններ, գրքեր, ռաբիզ երաժշտություն». Արթուր Իսպիրյանը՝ «Վերնիսաժի» մասին
Բլոգոսֆերա
Երգիչ Արթուր Իսպիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ահա այսպիսին է մեր սիրելի Վերնիսաժի գլխավոր մուտքը: Սկսվում է սարսափելի հոտերով, հետո՝ քանդված բետոնե շինություններ են, հետո՝ տեղական արտադրանքի աղբամաններ, իհարկե՝ լահմաջոյի հոտով, իսկ հետո՝ գիրք, գրականություն, զուգահեռ՝ ռաբիզ երաժշտություն, աջ և ձախ փողոցներում մարդիկ՝ գետնին նստած, փորձում են վաճառել ինչ պատահի, իսկ մեքենաները համարյա նրանց քսվելով, եթե՝ ոչ հրելով, անցնում են, իսկ հետո՝ շներ, կատուներ և, իհարկե, կրկին ռաբիզ երաժշտություն»:



















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու