ՆԳՆ ոստիկանության հորդորը քաղաքացիներին Տիեզերքի հետ կապը՝ վտանգի առաջ․ NASA-ի աշխատակիցներին տարհանել են Մադրիդից անտառային հրդեհների պատճառով Բացահայտվել է Մուրացանի փողոցում կատարված հանցագործությունը․ երեք անձ կալանավորվել են Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի (տեսանյութ) Ազատության փաստաբան՝ Արամ Վարդևանյան․ Արթուր Ղամբարյան Իրանը մեղադրել է ԵՄ-ին՝ ԱՄՆ-ին և Իսրայելին քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներում աջակցելու մեջ Այսօր պատահական օր չէ. Արմենի ծննդյան օրն է․ Տիգրան Աբրահամյան Հայաստանից արտահանումը 2026թ․ հունվարից հունիս ամիսներին Կարո՞ղ է Հայաստանը ԵԱՏՄ-ում քննարկել Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ ԵՏՀ կարգերը Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր Tesla-ի շահույթը նվազել է 

Ի՞նչ է կատարվում այսօր Ուկրաինայում. Հրանտ Բագրատյանը եղել է Մայդանում

Բլոգոսֆերա

Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը հստակ գնահատականների ու մեկնաբանությունների կարիք ունի։ Նկատում եմ, որ հայ քաղաքական միտքն այստեղ փորձում է չերևալ։ Ի՞նչ է կատարվում Ուկրաինայում և ի՞նչ գնահատականներ պետք է տալ Ղրիմի իրադարձություններին։ Ստորև հնչեցնում եմ որոշ գնահատականներ. ի վերջո 8 տարի է աշխատում եմ այդ հիանալի երկրում և շատ բաներ գիտեմ ոչ թե լսելով, այլ տեսնելով։ Այս ընթացքում մի քանի անգամ եղել եմ Մայդանում և կարծում եմ բավականին ծանոթ եմ մթնոլորտին։

Որո՞նք էին Մայդանի հիմնական պահանջները։

1. Յանուկովիչի հեռացումը ու կոռուպցիայի վերջ տալը։ Իհարկե, Ուկրաինայում կոռուպցիան հավանաբար Հայաստանի չափ չէր։ Այնտեղ, օրինակ, Հայաստանի պես ամեն մի օլիգարխի պատվերով օրենքներ չէին ընդունում։ Այնտեղ, օրինակ, Վերահսկիչ պալատի բերանը օրենքով չեն փակում։ Այնտեղ, օրինակ, հարուստների հարկային բեռը չի կարող ավելի թեթև լինել աղքատների հարկային բեռից։ Այնտեղ, օրինակ, օրենքով կարմիր գծեր չեն քաշում։ Հայաստանում այսօր տրամաբանորեն օրինական է այն, ինչն օրենքից դուրս է։ Եվ հակառակը՝ այն, ինչը կարգավորված է օրենքով, հաճախ ապօրինություն է։

2. Եվրոպական տնտեսական, քաղաքական և մշակույթային արժեքների հետ ինտեգրվելը։

Այս համատեքստում Մայդանում ծավալված շուրջ եռամսյա պայքարը չի ունեցել կրիմինալ, հակառուսական և կամ ազգայնական (բենդերական) բնույթ։ Ուկրաինական ժողովուրդը հստակորեն ձեռնամուխ է եղել իր տունը վերանորոգելու գործին։ Բոլոր այն տեսանյութերը, ռեպորտաժները, հոդվածները, որոնք ուկաինացիների կողմից անհանդուրժողականության, ազգայնական դրսևորումներ իբր թե փաստեր ան պարունակում՝ սուտ են։ Ուկարաինացիներն ընդհանրապես տոլերանտ ժողովուրդ են։ Անկախության տարիներից ի վեր այստեղ հայտնի չեն հակառուսական, հակաթաթարական, հակահրեական, հակաբելառուսական, հակալեհական կամ հակահայկական իրադարձություններ և/կամ ելույթներ։ Հայտնի չեն ազգային հողի վրա սպանություններ։ Եռամսյա պայքարի ընթացքում, թերևս, մեկ անգամ (2014-ի փետրվարի 23-ին) ներկայացվել է լեզվի մասին մի անհաջող օրենքի նախագիծ (այս նախագծով, մասնավորապես, մարզերը զրկվում են մարզային հանրաքվեի հիման վրա տվյալ մարզի տարածքում ուկրաիներենից բացի որպես պետական հռչակել երկրորդ այլ լեզու) և կոչեր են եղել ուկրաինական ուղղափառ եկեղեցուն (Կիևի պատրիարքան) միացնել նույն ուղղափառ եկեղեցու մոսկովյան պատրիարքարանին պատկանող որոշ մենաստաններ։ Երկրի հարավում և հարավ-արևելքում հակառուսական ելույթներ չեն եղել։ Այս ամենի ֆոնի վրա, իհարկե, տարակուսելի է ռուս ազգաբնակչության պաշտպանության հիմնավորմամբ Ուկրաինայի տարբեր ռեգիոններ զորքեր կամ երիտասարդ ակտիվիստներ ուղարկելը։

Բոլորովին այլ հարց է, սակայն, 2014-ի մարտի 6-ին ՂԻՀ պառլամենտի որոշումը՝ ՌԴ-ին միանալու մասով մարտի 16-ին հանրաքվե անցկացնելը։ Մեծ հաշվով Ղրիմը ինքնավար հանրապետություն է այն հիմքով, որ այնտեղ ապրող 2 մլն բնակչությունից 1.2 մլն-ը ռուսներ են։ Սա, իհարկե, այլ հարց է։ Ըստ իս ՂԻՀ ռուսները ինքնորոշման խնդիր են դնում։ Անկասկած, նրանք դրա իրավունքն ունեն։ Խնդիրը հար և նման է ԼՂՀ խնդրին։ Տարբերությունն այն է, որ Ղրիմի ռուսները ոչ թե անկախություն են ուզում, այլ ցանկանում են լինել ՌԴ կազմում։ Ինչպես հիշում ենք, 1989-ի դեկտեմբերի 1-ին նույնպես ՀՀ Գերագույն խորհուրդը հարգեց ԼՂՀ խորհրդարանի դիմումը և այն միացրեց Հայաստանին։ Հետագայում պատմական փորձը ցույց տվեց, որ ավելի ճիշտ է անկախություն հանրաքվե անցկացնել (ԼՂՀ-ում 1991-ի սեպտեմբերի 2-ին ընդունվեց Հռչակագիր, իսկ 3 ամիս անց՝ հանրաքվե)։ Սա իբր թե թույլ է տալիս հող ունենալ Ադրբեջանի հետ խնդիրը բանակցելու առումով։ Բացառված չէ, որ Ղրիմում ևս քաղաքական իրադարձությունների էվոլյուցիան պահանջի մարտի 16-ից բացի ևս մեկ (կամ մի քանի) հանրաքվե անցկացնել։ Մյուս տարբերությունն էլ այն է, որ Ղրիմում ուկրաինացիները երբեք չեն էլ փորձել ճնշել ռուսներին, կպնել նրանց ազգային ինքնությանը։ Ավելին, ՂԻՀ-ում ռուսերենը պաշտոնապես եղել է պետական լեզվի կարգավիճակում։

Հիմա, ի՞նչ կարող է պատահել մարտի 16-ից հետո։ Ուկրաինան պնդելու է, որ այդ հանրաքվեի արդյունքներն իրավական հիմք չունեն, քանի որ ըստ երկրի Սահմանադրության Ուկրաինայի տարածքները կարող են փոխվել միմիայն ամբողջ երկրով մեկ կազմակերպած հանրաքվեի արդյունքում։ Ռուսները պնդելու են, որ ինքնորոշման իրավունք ունեն ինչպես Կոսովոյի ալբանացիները, Արևելյան Թիմորը, Շոտլանդիան կամ Կատալոնիան։ Ի վերջո խնդիրը հանգելու է ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների բախմանը հնարավոր 3 տարբերակով. ՂԻՀ կարգավիճակը չի փոխվում, ՂԻՀ-ը դառնում է ՌԴ անքակտ մասը և ՂԻՀ ունենում է Սահմանադրություն ու կոնֆեդերատիվ հիմունքներում գոյակցում Ուկրաինայի ու/կամ ՌԴ հետ։ Ընդ որում բոլոր դեպքերում ՌԴ զորքերն այնտեղից դուրս են բերվում (Ղրիմն, ի վերջո, կարող ունենալ իր բանակը)։ Բանակի պարագան անհասկանալի է. ի վերջո ի՞նչ պետք է անի այստեղ զինված զորախումբը։ Թերակղզու քաղաքներում (Սիմֆերոպոլ, Յալթա, Ալուշտա, Ալուպկա, Սուդակ, Թեոդոսիա, Կերչ) հիմնականում ռուսներ են ապրում։ Ուկրաինացիները (500 հազ մարդ) համեմատաբար շատ են Կոկտեբել, Եվպատորիա, Սակի, Արմյանսկ քաղաքներում և թերակղզու արևմտյան հատվածի գյուղերում, ղրիմի թաթարները (300 հազ մարդ) հիմնականում ապրում են Բախչիսարայ և Ջանկոյ քաղաքներում, ինչպես նաև տափաստանային գյուղերում։ Այսինքն, այստեղ զորքով լուծելու հարցեր չկան։ Ի վերջո հաղթելու ինչ-որ փոխզիջումային տարբերակ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԳՆ ոստիկանության հորդորը քաղաքացիներինՏիեզերքի հետ կապը՝ վտանգի առաջ․ NASA-ի աշխատակիցներին տարհանել են Մադրիդից անտառային հրդեհների պատճառովԱշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա վիրավորWSJ. ԱՄՆ-ը զգուշացրել է Ուկրաինային Սև ծովում նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումների մասինԲացահայտվել է Մուրացանի փողոցում կատարված հանցագործությունը․ երեք անձ կալանավորվել ենՌումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասինԱնտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ Խոշոր ավտովթար՝ Ստամբուլում․ տուժել է 30 մարդ, 2-ը՝ ծանր վիճակումԻ՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի (տեսանյութ)Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հայտարարել է, որ չունի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մտադրությունՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Վրաստանում և Աբխազիայում էլեկտրաէներգիայի խոշոր անջատումներ են տեղի ունեցելԱզատության փաստաբան՝ Արամ Վարդևանյան․ Արթուր ՂամբարյանԻրանը մեղադրել է ԵՄ-ին՝ ԱՄՆ-ին և Իսրայելին քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներում աջակցելու մեջԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmlurԵրևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներովՖԻՖԱ-ն հրապարակել է Բելինգհեմի և մրցավարի խոսակցության բացառիկ կադրերըԱՄՆ-ում բենզինի գները գրեթե մեկ երրորդով բարձրացել են Իրանի դեմ գործողության սկսվելուց ի վեր Այսօր պատահական օր չէ. Արմենի ծննդյան օրն է․ Տիգրան Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 25-ինԳուտերեշը ժամանել է ԴամասկոսՍաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենում հութիների դիրքերինՀայաստանից արտահանումը 2026թ․ հունվարից հունիս ամիսներինՎրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատումՀայաստանը ռուսական շուկան կորցնելու դեպքում կարող է զրկվել պանրի արտահանման եկամուտների 83%-իցՀայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոնԱզատ մարդ կարելի է լինել ու էդպիսին մնալ նաեւ բերդի 3 մետրանոց խցում. Արմեն ջան, էս էլ կանցնի. ծնունդդ շնորհավորՉինաստանը կօգնի Պակիստանին միջնորդել Իրանի և Միացյալ Նահանգների միջևԿարո՞ղ է Հայաստանը ԵԱՏՄ-ում քննարկել Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ ԵՏՀ կարգերըԹրամփը հաստատել է, որ Նեթանյահուի այցը ԱՄՆ կկայանա հաջորդ շաբաթԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն ԿենտրոնումԱրմավիրում բանակի քեֆն ավարտվել է կրակոցներով․ 17-ամյա տղան կրակել է հոր ատրճանակիցՄուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվելՈւկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցերԿդադարեցվի գազամատակարարումը. հասցեներՈ՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ» Քպ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»Tesla-ի շահույթը նվազել է Ինչու է խնձորը համարվում ամենաօգտակար մրգերից մեկը․ առողջությանը նպաստող հիմնական հատկություններըԻնչու է ընտանի կենդանի պահելը կարևոր․ դրական ազդեցությունը ընտանիքի և մարդու կյանքի վրաՉինաստանն ու Ռուսաստանը ռազմական աջակցություն չեն ցուցաբերում Իրանին․ ԹրամփԹուրք օդաչուները կվերապատրաստվեն Մեծ ԲրիտանիայումԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են առևտրային բանակցություններըՀԱՊԿ-ում քննարկվել են սահմանային անվտանգության և հակաահաբեկչական համագործակցության հարցերըՀամաշխարհային բանկը կարևորել է ներդրումների աճը զարգացող տնտեսություններումԿանադան ներդրումներ է կատարում արհեստական բանականության զարգացման ոլորտում
Ամենադիտված