«Ալ Ջազիրան» ճանաչվել է տարվա լավագույն լրատվական ալիքը
Աշխարհ
Արքայական հեռուստատեսային հասարակությունը (Royal Television Society, RTS) Մեծ Բրիտանիայում կատարական «Ալ Ջազիրան» ճանաչել է տարվա լավագույն հեռուստաալիք։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն։
RTS-ն այս պարգևը «Ալ Ջազիրային» շնորհել է «Արաբական գարնան» ժամանակ «իրադարձություններն օպերատիվ լուսաբանելու համար»։
RTS-ն 2011-ը «բեկումնային» է համարել անգլալեզու «Ալ Ջազիրայի» համար։ Մյուս երկու թեկնածուները եղել են բրիտանական «Sky news»-ը և «BBC news»-ը։
Որպես հեռուստատեսային գլխավոր լրագրող՝ արդեն երրորդ տարին է՝ ընտրվել է «Sky news»-ի աշխատակից Ալեքս Քրոուֆորդը։ Տարվա հեռուստահաղորդավար է ճանաչվել «Sky news»-ի աշխատակից Աննա Բոթթինգը։ Լավագույն լրատվական հաղորդում է ճանաչվել «Newsnight» թոք-շոուն՝ «BBC Two»-ից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ