«Ուկրաինայի նոր իշխանությունները ողջ գազատրանսպորտային ցանցը պատրաստ են անվճար հանձնել ամերիկացիներին»
Բլոգոսֆերա
Անդրանիկ Իսահակյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Եվրոմայդանի անփառունակ առաջնորդները դեռ չեն կարողացել լիարժեքորեն իշխանության գալ, բայց արդեն հրատապ տեմպերով հանձնում են երկիրը ու ստրկության են մատնում ժողովրդին: Այսպես, դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվական արտահոսքի արդյունքում հայտնի է դարձել, որ Ուկրաինայի ինքնահռչակ իշխանությունների գլխավոր ֆիգուրներից մեկը՝ Ռադայի խոսնակն ու միաժամանակ նախագահի պաշտոնակատար Տուրչինովը նախաստորագրել է մի պայմանագիր Միջազգային Արժույթային Հիմնադրամի հետ, որովհ ֆինանսական օգնության դիմաց Ուկրաինական իշխանությունները պարտավորվում են Ամերիկյան Chevron նվաթաարդյունաբերական գիգանտին անվճար հանձնել Ուկրաինայի ողջ գազատրանսպորտային ցանցը:0
Կներեք իհարկե, հարգելի մայդանասերներ, բայց վայնասուն էիք դրել, որ Ռուսաստանն է ուզում ստրկացնել Ուկրաինային, իսկ Արևմուտքը միայն փորձում է պաշտպանել, իսկ ավելի վաղ ոչ պակաս բարձր հարայ-հուրույ արեցիք, երբ Հայաստանը 300 միլլիոն պարտքի դիմաց հանձնեց իր վերջին փայը Հայռուսգազարդում... բա հիմա ինչո՞ւ եք լռում:
Չէ՞ որ այս անգամ անգամ պարտքի դիմաց չեն օտարում պետական սեփականությունը, այլ հենց այնպես...»:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու