ՆԳՆ ոստիկանության հորդորը քաղաքացիներին Տիեզերքի հետ կապը՝ վտանգի առաջ․ NASA-ի աշխատակիցներին տարհանել են Մադրիդից անտառային հրդեհների պատճառով Բացահայտվել է Մուրացանի փողոցում կատարված հանցագործությունը․ երեք անձ կալանավորվել են Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի (տեսանյութ) Ազատության փաստաբան՝ Արամ Վարդևանյան․ Արթուր Ղամբարյան Իրանը մեղադրել է ԵՄ-ին՝ ԱՄՆ-ին և Իսրայելին քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներում աջակցելու մեջ Այսօր պատահական օր չէ. Արմենի ծննդյան օրն է․ Տիգրան Աբրահամյան Հայաստանից արտահանումը 2026թ․ հունվարից հունիս ամիսներին Կարո՞ղ է Հայաստանը ԵԱՏՄ-ում քննարկել Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ ԵՏՀ կարգերը Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր Tesla-ի շահույթը նվազել է 

«Հատվածական մոտեցում` պետության նկատմամբ»

Բլոգոսֆերա

Տիգրան Աբրահամյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները` իշխանությունից Յանուկովիչին հեռացնելու և Ղրիմում սպասվող հանրաքվեի հետ կապված, առիթ են դարձել, որպեսզի հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակներից համեմատություններ տարվեն երկու երկրներում առկա գործընթացների միջև:

Համեմատական քաղաքագիտությունը սահմանում է, որ երևույթները, գործընթացները, իրադարձությունները կարելի է համեմատական հարթության մեջ դիտել, եթե դրանց հիմքերը համեմատելի են:

Հայաստանի ու Ուկրաինայի մեջ համեմատականներ տանելու համար անհրաժեշտ է առկա պրոցեսները դիտարկել տարբեր համակարգերում. փոխհարաբերությունների, քաղաքացի-պետություն, ազգային կապիտալի ինքնակազմակերպման, ինտեգրացիոն գործընթացների և այլն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս իրադարձությունները ակտիվորեն քննարկվում են ինտեգրացիոն գործընթացների համատեքստում, փորձենք թեման դիտարկել այս հարթությունում: Ընդ որում` այս երկրների համեմատությունը հետաքրքիր է այն առումով, որ Ուկրաինան, և Հայաստանն ընդգրկված են «Արևելյան գործընկերության» ծրագրում, սակայն դրան զուգահեռ Ռուսաստանը մեծ ջանքեր էր գործադրում երկու երկրներին Եվրասիական տնտեսական միության կազմում տեսնելու հարցում:

Իհարկե, քաշային առումով դժվար է Հայաստանին ու Ուկրաինային մի հարթության մեջ դիտարկելը, ի վերջո, եթե Հայաստանի հարցում խնդիրը միայն ազդեցության գոտու մշտական թվացող պայքարն էր, ապա Ուկրաինայի հարցում խնդիրն ավելի խորն էր: Ե’վ «Արևելյան գործընկերության», և՛ Եվրասիական ինտեգրացման պրոյեկտների կայացման հարցում Ուկրաինայի դերը որոշիչ էր, քանզի երկու ծրագրի դեպքում էլ Ուկրաինայի բացակայությունը կհամարվի ձախողում:

Ե՛վ հայաստանյան, և՛ ուկրաինական քաղաքական իրադարձությունների վրա ինտեգրացիոն գործընթացների ազդեցությունը նկատելի էր, սակայն յուրաքանչյուրում տարբեր չափաբաժնով:

Հասկանալի է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները չի կարելի դիտարկել որպես եվրոպական կամ եվրասիական ինտեգրացման պրոցեսների արդյունք, սակայն կողմնորոշումների առումով Հայաստանում և Ուկրաինայում հասարակական տրամադրությունները տարբեր են:

Ամեն դեպքում պետք է ֆիքսել, որ Հայաստանում Մաքսային միությանը միանալու հարցում կուսկացությունների միջև քաղաքական կոնսեսուս կա և որքան էլ այս կամ այն ուժերը փորձեն միայն անուղղակիորեն աջակցել եվրասիական գործընթացին, ակնհայտ է, որ ինչպես Լևոն-Տեր Պետրոսյանն է ասում` ՄՄ-ին միանալու գործընթացն այլևս անշրջելի է:

Ինչ վերաբերում է Ղրիմի ու Արցախի միջև համեմատականությունների անցկացմանը, ապա դա բավականին վտանգավոր է առաջին հերթին այս պահին, վերջիններիս ունեցած կարգավիճակների առումով:

Երկրորդ, եթե Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, «Մայդանի» առաջնորդները առաջնորդվում էին իշխանությունից Յանուկովիչին հեռացնելու ու իշխանության հասնելու նպատակադրվածությամբ` չհաշվարկելով դրա հնարավոր հետևանքները, այդ թվում` Ղրիմում ստեղծվելիք հնարավոր պրոցեսները, ապա Հայաստանում ՀԱԿ կուսակցության ղեկավարը հրապարակավ հայտարարում է, որ ոչ իշխանական ուժերը կոշտ միջոցների, ապստամբությունների շռայլություն իրենց չեն կարող թույլ տալ, քանի որ Ղարաբաղի հարց կա:

«Մենք եգիպտացիների կամ ուկրաինացիների պես բազմաքանակ ու Ղարաբաղի խնդիր չունեցող ազգ չենք, որպեսզի մեզ քաղաքացիական պատերազմի ճոխություն թույլ տանք»,- իր մարտիմեկյան ելույթում նշել է Տեր-Պետրոսյանը` ակնհայտորեն մերժելով իշխանափոխության հասնելու կտրուկ ու արյունալի ճանապարհը:

Եթե Հայաստանում Տեր-Պետրոսյանը առնվազն փորձում է ցույց տալ, թե պայքարի առանցքում պետությունն է, պետական շահը, ապա Ուկրաինայի դեպքում, պետության գաղափարը, կարծես թե, բացակայում է: Ուրիշ բան, որ Տեր-Պետրոսյանի ելույթներում հակասությունները, կարծես, օրինաչափություն են դարձել, և այս պահին դժվար է միանշանակ հասկանալ, թե ինչ է ուզում Տեր-Պետրոսյանը և ինչն է վերջինիս համար առաջնայինը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՆԳՆ ոստիկանության հորդորը քաղաքացիներինՏիեզերքի հետ կապը՝ վտանգի առաջ․ NASA-ի աշխատակիցներին տարհանել են Մադրիդից անտառային հրդեհների պատճառովԱշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա վիրավորWSJ. ԱՄՆ-ը զգուշացրել է Ուկրաինային Սև ծովում նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումների մասինԲացահայտվել է Մուրացանի փողոցում կատարված հանցագործությունը․ երեք անձ կալանավորվել ենՌումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասինԱնտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ Խոշոր ավտովթար՝ Ստամբուլում․ տուժել է 30 մարդ, 2-ը՝ ծանր վիճակումԻ՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի (տեսանյութ)Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հայտարարել է, որ չունի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մտադրությունՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Վրաստանում և Աբխազիայում էլեկտրաէներգիայի խոշոր անջատումներ են տեղի ունեցելԱզատության փաստաբան՝ Արամ Վարդևանյան․ Արթուր ՂամբարյանԻրանը մեղադրել է ԵՄ-ին՝ ԱՄՆ-ին և Իսրայելին քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներում աջակցելու մեջԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmlurԵրևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներովՖԻՖԱ-ն հրապարակել է Բելինգհեմի և մրցավարի խոսակցության բացառիկ կադրերըԱՄՆ-ում բենզինի գները գրեթե մեկ երրորդով բարձրացել են Իրանի դեմ գործողության սկսվելուց ի վեր Այսօր պատահական օր չէ. Արմենի ծննդյան օրն է․ Տիգրան Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 25-ինԳուտերեշը ժամանել է ԴամասկոսՍաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենում հութիների դիրքերինՀայաստանից արտահանումը 2026թ․ հունվարից հունիս ամիսներինՎրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատումՀայաստանը ռուսական շուկան կորցնելու դեպքում կարող է զրկվել պանրի արտահանման եկամուտների 83%-իցՀայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոնԱզատ մարդ կարելի է լինել ու էդպիսին մնալ նաեւ բերդի 3 մետրանոց խցում. Արմեն ջան, էս էլ կանցնի. ծնունդդ շնորհավորՉինաստանը կօգնի Պակիստանին միջնորդել Իրանի և Միացյալ Նահանգների միջևԿարո՞ղ է Հայաստանը ԵԱՏՄ-ում քննարկել Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ ԵՏՀ կարգերըԹրամփը հաստատել է, որ Նեթանյահուի այցը ԱՄՆ կկայանա հաջորդ շաբաթԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն ԿենտրոնումԱրմավիրում բանակի քեֆն ավարտվել է կրակոցներով․ 17-ամյա տղան կրակել է հոր ատրճանակիցՄուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվելՈւկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցերԿդադարեցվի գազամատակարարումը. հասցեներՈ՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ» Քպ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»Tesla-ի շահույթը նվազել է Ինչու է խնձորը համարվում ամենաօգտակար մրգերից մեկը․ առողջությանը նպաստող հիմնական հատկություններըԻնչու է ընտանի կենդանի պահելը կարևոր․ դրական ազդեցությունը ընտանիքի և մարդու կյանքի վրաՉինաստանն ու Ռուսաստանը ռազմական աջակցություն չեն ցուցաբերում Իրանին․ ԹրամփԹուրք օդաչուները կվերապատրաստվեն Մեծ ԲրիտանիայումԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են առևտրային բանակցություններըՀԱՊԿ-ում քննարկվել են սահմանային անվտանգության և հակաահաբեկչական համագործակցության հարցերըՀամաշխարհային բանկը կարևորել է ներդրումների աճը զարգացող տնտեսություններում
Ամենադիտված