«Բեթմենի» և «Սուպերմենի» կոմիքսների հավաքածուն աճուրդի է հանվել 3,5 մլն դոլարով
Աշխարհ
1930-ականներին լույս տեսած «Բեթմենի» և «Սուպերմենի» կոմիքսների հավաքածուն աճուրդի է հանվել Նյու-Յորքում՝ 3,5 մլն դոլարով։ 345 կոմիքսներով գրքերը, հրատարակված 1930-ականներին, հայտնաբերվել են հանգուցյալ Բիլլի Ռայթի բնակարանի նկուղից։
Կոմիքսները 17 տարի եղել են Մարտինսվալլում (Վիրջինիայի նահանգ)։ Պարզվել է՝ «Բեթմենի» և «Սուպերմենի» կոմիքսները Ռայթը ձեռք էր բերել դեռ մանուկ ժամանակ, սակայն իր տարերքի մասին նա չի պատմել նույնիսկ հարազատներին։
«Այս հավաքածուն ուրույն տեղ ունի կոմիքսների պատմության մեջ»,- հայտարարել է Լոն Ալենը՝ Ռայթի հավաքածուի վաճառքի համակարգողը։ Ալենը նաև ընդգծել է, որ հանգուցյալն իրերը գնում էր ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում։
Նշենք, որ այս տարվա դեկտեմբերին «Սուպերմենի» կոմիքսի մեկ օրինակը, թողարկված 1938 թվականին, վաճառվել է 2,16 միլիոն դոլարով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ