Հերթական զոհը հայոց բանակում
Հասարակություն
Ս. թ. փետրվարի 23-ին, ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում ծառայողական պարտականությունները կատարելիս Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարի արձակած գնդակից գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել և զոհվել ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Արմենակի Ադիբեկյանը (ծնված՝ 1992թ.): Այս մասին հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
Պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է Ալբերտ Ադիբեկյանի հարազատներին:
Հ. Գ. Տխուր է, բայց փաստ՝ Պաշտպանության նախարարությունը սովորաբար ցավակցում է հակառակորդի գնդակից զոհված զինծառայողների հարազատներին, իսկ այն տղաները, որոնք որևէ միջադեպի արդյունքում սպանվում կամ ինքնասպան են լինում հայոց բանակում, վերջինիս հարազատներին ՊՆ–ն գրեթե միշտ մոռանում է ցավակցել։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը