Թուրքիայում Էրդողանին ձվահարել են
Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա ձվել են նետել: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:
Նրան տեղափոխող ավտոբուսի վրա ձվեր են նետել այն ժամանակ, երբ Էրդողանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզչության շրջանակում միտինգի մասնակցելու համար Ուրֆայից մեկնել է Սուրուչ:
Նշվում է, որ նրա վրա ձվերը նետել է մեկ մարդ, որին ոստիկաններն անմիջապես ձերբակալել են:
Միտինգում ելույթի ժամանակ միջադեպի առնչությամբ Էրդողանն ասել է. «Նրանք հավատում են, որ ձվեր նետելով' կնյարդացնեն երկրի վարչապետին: Մենք այս ուղին ընտրել ենք' հաղթահարելով մահվան առաջ վախը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)