Օբաման ներողություն է խնդրել Աֆղանստանի նախագահից
ԱՄՆ
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի վարչակազմը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունից նամակ են ստացել, որում Օբաման ներողություն է խնդրում Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայից «Բաղրամ» ավիաբազայում ղուրանի պատճենահանված օրինակներն ամերիկյան զինծառայողների կողմից պղծելու համար։
Իր նամակում Օբաման միջադեպի հետ կապված խորը ափսոսանք է հայտնել։ ԱՄՆ նախագահն աֆղան իր գործընկերոջը խոստացել է, որ ԱՄՆ–ի իշխանությունները մեղավորներին պատասխանատվության կենթարկեն և բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն նման տհաճ դեպքերից խուսափելու համար, հաղորդում է BBC Russian–ը։
Այսօր ավելի քան երեք հազար ցուցարարներ, հակաամերիկյան կարգախոսներ հնչեցնելով, երթ են անցկացրել Քաբուլի արևելքում գտնվող Լաղհամ նահանգում, որտեղ ամերիկացի զինծառայողները մի քանի օր առաջ պղծել էին ղուրանի պատճենահանված տարբերակները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)