Փրկարարները վերացնում են երևանցիների գլխին կախված վտանգը
Հասարակություն
Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը դիմել էր Արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանին՝ խնդրելով աջակցել Երևան քաղաքի շենքերի տանիքներից կախված և քաղաքացիների համար լուրջ վտանգ ներկայացնող սառցաբեկորների վերացման աշխատանքներին: Այս մասին ասված է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Փետրվարի 23-ի դրությամբ այդ բարդ և դժվարին աշխատանքներին մասնակցել է 20 հրշեջ-փրկարար՝ ԵՓՎ Կենտրոնի բաժնի թիվ 8 ՀՓՋ-ի և ՓՈՒՎ ՀՀՋ-ի ավտոսանդուղքներով՝ ԵՓՎ պետի տեղակալ փ/ծ փոխգնդապետ Դ. Մարտիրոսյանի ղեկավարությամբ:
Փրկարարները գործել են Կենտրոնի և Արաբկիրի 11 փողոցներում՝ միեւնույն ժամանակ ձնից մաքրելով 64 շենքի բակային տարածք:
Սառցաբեկորների վերացման աշխատանքները շարունակվում են:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը