Թբիլիսիի Սբ. Նշան եկեղեցու պահպանությանն ուղղված գործընթացը շարունակվում է
Գիտություն և Մշակույթ
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ Թբիլիսի Սբ. Նշան եկեղեցու հետագա պահպանությանն առնչվող խնդիրներն աշխատանքային կարգով շարունակվում են քննարկվել վրաց գործընկերների հետ: Այս մասին ասված է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Մասնավորապես, ի պատասխան Թբիլիսիի Սբ. Նշան եկեղեցու մաքրման աշխատանքների ու պահպանության վիճակի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հարցման, Վրաստանի մշակութային ժառանգության ազգային գործակալությունը 2012 թ. փետրվարի 16-ին տրամադրել է տեղեկություն, համաձայն որի ամբողջովին մաքրվել է եկեղեցու ներսում գտնվող թղթի կիսայրված զանգվածը: Եկեղեցու պահպանվածության վիճակին հետևելու, հնարավոր փոփոխությունները փաստելու նպատակով վրաց մասնագետները պարբերաբար այցելում են հուշարձան, իրականացնում պահպանությանը նպատակաուղղված միջոցառումներ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, վրացական կողմի հետ ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատու աշխատակիցների առաջիկայում կայանալիք հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի կքննարկվի նաև 2012 թ. եկեղեցու վերականգնման ու ամրակայման անհրաժեշտ աշխատանքների ծավալները:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում