Հայտնի մանեկենուհին թենիս է խաղացել ներքնազգեստով
Աշխարհ
Հայտնի մանեկենուհի Բառ Ռաֆայելին (Bar Refaeli) ոչ վաղ անցյալում աշխատել է աշխարհահռչակ թենիսիստ Ռաֆայել Նադալի (Rafael Nadal) հետ։ Իսպանացի թենիսիստն ու հրեա գեղեցկուհին համատեղ լուսանկարվել են Sports Illustrated ամսագրի համար։ Եվ, կարծես թե, մարզիկի հետ շփումը բավականին մեծ ազդեցություն է թողել աղջկա վրա։ Մանեկենուհին էլ է դուրս եկել թենիսի խաղահրապարակ, այն էլ՝ միայն ներքնազգեստով։
Բառ Ռաֆայելին նախկինում էլ է մեծ հաջողությամբ գովազդել «Victoria’s Secret»-ի, «Passionata»-ի և այլ ապրանքանիշների ներքնազգեստ։ Սակայն ներկայումս աղջիկն աշխատում է սեփական ապրանքանիշի վրա, որը կոչվում է «Under Me» և շուտով վաճառքի կհանվի։ Արդյունավետ գովազդային արշավն էլ ապահովեց հենց ինքը՝ Բառը՝ գովազդում հանդես գալով ներքնազգեստով խաղացող թենիսիստուհու կերպարում։
Հետաքրքիրն այն է, որ մանեկենուհին իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ անձամբ ինքը գերադասում է գնել էժանագին ներքնազգեստ և անիմաստ է համարում դրանց վրա մեծ գումարներ ծախսելը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ