Քեյթ Ափթոնն ամբողջովին մերկ՝ իհարկե հանուն արվեստի
Աշխարհ
Չնայած որ Sports Illustrated Swimsuit Issue ամսագրի շապիկին հայտնվելով՝ Քեյթ Ափթոնը մեծ արձագանք էր առաջացրել հատկապես տղամարդկանց շրջանում, սակայն նրա վերջին աշխատանքն ավելի սենսացիոն բնույթ էր կրում։ 19-ամյա շիկահեր գեղեցկուհին լուսանկարվել է իտալական հայտնի «Muse» ամսագրի համար՝ մարմնավորելով Մերլին Մոնրոյին՝ հիմնականում «առանց ավելորդ հագուստի»։
Չնայած անցած ամիսների ընթացքում Քեյթը կարծես թե վերածվել էր տնային տնտեսուհու և մի քանի կիլոգրամով նրա քաշն ավելացրել էր, սակայն լուսանկարներում նա նախկինի պես գեղեցիկ է ու գրավիչ։
Մի բան հաստատ է. նա չի հայտնվի աշխարհահռչակ «Victoria’s Secret»-ի ամենամյա շոուի մասնակից մոդելների շարքում։ Այս մասին է հայտնել ընկերության գեղարվեստական ղեկավար Սոֆիա Նեոփիթուն՝ «New York Times» պարբերականի հետ զրույցում ՝ նշելով, որ չնայած Քեյթն ունի բնական շատ «ակնհայտ» գեղեցկություն, բայց դա բավարար չէ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ