«Մեր բախտը բերել է, որ ժամանակին հանրապետության նախագահը քայլ արեց ՄՄ-ին միանալու»
Բլոգոսֆերա
Ռոբերտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շնորհակալ ենք հայ ժողովրդին խաղաղությունը պահպանելու համար:
Առաջին հերթին ես հայ եմ, նոր սոցիալիստ: Ինձ թվում է քաղաքականությունը սիրող կամ զբաղվող յուրաքանչյուր անձ, պետք է համաձայն լինի վերը նշածիս հետ: Ի՞նչ է նշամակում հայ, և ինչու՞ ենք դրանով պարծենում: Պարծենում ենք, քանի որ ունենք ձգտելու պոտենցիալ դեպի աշխատանք, կրթություն, արվեստ, մշակույթ: Բայց ինչու՞ ենք վերջին տարիներին՝ անկախությունը ձեռք բերելուց հետո, այդ ձգտումները կորցրել: Սրա պատասխանը հետևյալն է.
Յուրաքանչյուր հայ տղամարդ կամ կին, փորձում է վաստակել իր օրվա հացը ամեն գնով՝ իր ընտանիքը պաշտպանելու և պահպանելու համար: Իհարկե պետության հիմքը ընտանիքն է: Մեր քաղաքական և պետական գործիչները պետք է պարծենան մեր ժողովորդով: Եվրոպայի «գրանտներ» ստացող և լվացող կազմակերպությունները, մեզ օրինակ են բերում Ուկրաինայի մայդանը, որ տեսեք ի՞նչ կազմակերպված քանդեցին պետությունը: Հարգելի՛ պետական այրեր: Մեր ժողովուրդը դժգոհ է Ձեր կառավարման սիստեմից: Մեր ժողովուրդը կարող է անել հեղափոխություն, բայց ընդունելով ընտանիք հասկացողությունը, վախենում է ցնցումներից և արյունահեղությունից: Ոչ՞ թե ստրուկի նման սպասում են, թե ի՞նչ է լինելու իրենց հետ, այլ հզոր մարդու նման դիամադրում են այս ծանր վիճակին: Ուղղակի մեր բախտը բերել է, որ ժամանակին հանրապետության նախագահը քայլ արեց ՄՄ միանալուն: Մեծարգո՛ պարոն նախագահ, Ձեր ծրագրի մեջ, նշված չէր ՄՄ միանալու ծրագիրը, բայց Ձեր ռուսամետությունը բերեց Ձեզ ահռելի հաջողություն: Մեր ազգը գերազանց պատկերացնում է և մինչ այսօր ընդունում է Խաչատուր Աբովյանի խոսքը՝ «Օրթվի այն սաթը, որ ռուսի ոտքը մտավ հայկական հող»: Եթե մեր բնակչությունը քաղաքականապես զարգացած չլիներ, կեղծ եվրոընդդիմադիրների ոչ հայրենասիրական կոչերին կանդրադառնար և մայդան կսարքեր Հայաստանը: Մենք բոլորս գիտակցում ենք, որ ՄՄ-ն սկիզբն է եվրասիական միության: Սա սկիզբ է հզոր պետության ձևավորման: Մենք համոզված ենք, որ այդ նորաստեղծ պետությունում մենք պահելու ենք մեր անկախությունը, մենք հզորանալու ենք այդ պետության շրջանակներում և հետ ենք բերելու մեր ձգտումը դեպի աշխատանքը, կրթությունը, արվեստը, մշակույթը: Եվ սրա համար էլ հպարտ ենք, որ մենք հայ ենք»:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու