Հայաստանից արտահանումը 2026թ․ հունվարից հունիս ամիսներին Կարո՞ղ է Հայաստանը ԵԱՏՄ-ում քննարկել Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ ԵՏՀ կարգերը Tesla-ի շահույթը նվազել է Երգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Այս կենդանակերպի նշանները տիեզերքի կողմից սև ցուցակում են հայտնվել մինչև ձմռան սկիզբ Լեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot» հրթիռներ Ադրբեջանը քննադատել է ԱՄՆ-ում հայ գերիների վերաբերյալ քննարկված նախաձեռնությունները «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից (տեսանյութ) ՔՊ-ականները պետք է շնորհակալ լինեն Աստծուն ու Փաշինյանին (տեսանյութ) Ինչու՞ է ձերբակալվել «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը. Մանրամասներ Ի՞նչ քաղաքական օրակարգով է «Ուժեղ Հայաստանը» մտնում խորհրդարան․ Դավթյանի մեկնաբանությունը (տեսանյութ) 

Ազգային ժողովը խորհրդարանական լսումներ է հրավիրում «ֆեյքերին» առնչվող օրինագծի վերաբերյալ

Բլոգոսֆերա

«Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգավոր, նախագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը' ամփոփելով մինչ այս եղած կարծիքները և տեսակետները: Նրա խոսքով' նախագծի վերաբերյալ առաջին իսկ պահից ստեղծվել է սխալ պատկերացում: «Այն ստացավ «ֆեյքերի դեմ» ոչ պաշտոնական անվանումը, որը, սակայն, ոչ մի աղերս չունի իրականության հետ: Խնդրում ենք, ուշադրությամբ կարդալ նախագծի դրույթները և կտեսնեք, որ ԶԼՄ-ի համար պատասխանատվություն սահմանող որևէ դրույթ այդ առումով չկա: Այդ պատասխանատվությունը նախատեսված է այսօր գործող օրենքում: Ուստի, այստեղից բխող բոլոր հարցադրումները չեն վերաբերում նախագծին»,-գրել է պատգամավորը' նշելով, որ հեղինակների մտադրությունների մասին ևս ստեղծվել է սխալ պատկերացում: «Որևէ անձնական շահագրգռվածություն նախագծի համահեղինակներից և ոչ մեկը չունի: Պարզապես առկա էին որոշ մտահոգություններ, որոնք բազմաթիվ անգամներ հնչեցվել են, այդ թվում' նաև լրատվամիջոցների կողմից, և այժմ փորձ է արվում որոշ հստակեցումներ մտցնել: Վստահ եմ' որևէ մեկը չի առարկում, որ այս դաշտում առկա են որոշակի խնդիրներ, որոնք մտահոգում են շատերին: Այս օրինագիծը շատ լավ առիթ է խոսելու, մտահոգությունները բարձրաձայնելու և համատեղ լուծումներ որոնելու համար,-նշել է Արփինե Հովհաննիսյանը:

Նրա պնդմամբ' անհասկանալի է, թե ինչպես կարող է գոյություն ունեցող կարգավորումը դիտվել ԶԼՄ-ի շահերին դեմ դեռևս նախագծի փուլում գտնվող կարգավորման միջոցով: «Երբ հնչում են փաստարկներ, որ այդ կարգավորումները կան և դրա անհրաժեշտությունը չկա, այդ դեպքում անհասկանալի է դառնում նույն անձանցից հնչող մյուս փաստարկը, որ սա ուղղված է ԶԼՄ-ների դեմ: Նախագիծը ընդամենը ամփոփել է միջազգային լավագույն դատական պրակտիկան' փորձելով հստակ սահմանել որոշ դրույթներ' ապահովելով իրավական կանխատեսելիության սկզբունքի իրացումը»,-գրել է պատգամավորը:

Նրա հավաստմամբ' նախագծի որևէ դրույթ չի հավակնում դոգմատիկ ճշմարտություն դառնալ, սյն պետք է դառնա քննարկման առարկա, և կարող է լրամշակվել ԶԼՄ-ների հետ քննարկումների արդյունքում: Լսումներին հրավիրվելու են նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Արփինե Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս բոլոր շահագրգիռ անձանց մասնակցել լսումներին և ներկայացնել իրենց առաջարկությունները:
«Այս պահին արդեն ստացվել են բազմաթիվ առաջարկություններ, որոնք նախագծի հեղինակների կողմից դարձել են և կդառնան քննարկման առարկա: Լսումները առավել արդյունավետ դարձնելու համար, խնդրում ենք բոլոր այդ առաջարկությունները ուղարկել նաև նախագծի համահեղինակներին, որոնք կամփոփվեն լսումների ընթացքում»,-եզրափակել է պատգամավորը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենում հութիների դիրքերինՀայաստանից արտահանումը 2026թ․ հունվարից հունիս ամիսներինՎրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատումՀայաստանը ռուսական շուկան կորցնելու դեպքում կարող է զրկվել պանրի արտահանման եկամուտների 83%-իցՀայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոնԱզատ մարդ կարելի է լինել ու էդպիսին մնալ նաեւ բերդի 3 մետրանոց խցում. Արմեն ջան, էս էլ կանցնի. ծնունդդ շնորհավորՉինաստանը կօգնի Պակիստանին միջնորդել Իրանի և Միացյալ Նահանգների միջևԿարո՞ղ է Հայաստանը ԵԱՏՄ-ում քննարկել Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ ԵՏՀ կարգերըԹրամփը հաստատել է, որ Նեթանյահուի այցը ԱՄՆ կկայանա հաջորդ շաբաթԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն ԿենտրոնումԱրմավիրում բանակի քեֆն ավարտվել է կրակոցներով․ 17-ամյա տղան կրակել է հոր ատրճանակիցՄուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվելՈւկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցերԿդադարեցվի գազամատակարարումը. հասցեներՈ՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ» Քպ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»Tesla-ի շահույթը նվազել է Ինչու է խնձորը համարվում ամենաօգտակար մրգերից մեկը․ առողջությանը նպաստող հիմնական հատկություններըԻնչու է ընտանի կենդանի պահելը կարևոր․ դրական ազդեցությունը ընտանիքի և մարդու կյանքի վրաՉինաստանն ու Ռուսաստանը ռազմական աջակցություն չեն ցուցաբերում Իրանին․ ԹրամփԹուրք օդաչուները կվերապատրաստվեն Մեծ ԲրիտանիայումԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են առևտրային բանակցություններըՀԱՊԿ-ում քննարկվել են սահմանային անվտանգության և հակաահաբեկչական համագործակցության հարցերըՀամաշխարհային բանկը կարևորել է ներդրումների աճը զարգացող տնտեսություններումԿանադան ներդրումներ է կատարում արհեստական բանականության զարգացման ոլորտումԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչՄԱԿ-ը կոչ է անում ուժեղացնել երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքինՈստիկանները բացահայտել են թմրամիջոցի ապօրինի պահման հերթական դեպքըԵՄ-ն շարունակում է աջակցությունը ՈւկրաինայինՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում ընդլայնել մշակութային ժառանգության պահպանության ծրագրերըՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելԵրգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ Եվրոպայում ուժեղ շոգի ֆոնին խստացվում են առողջապահական միջոցառումներըԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելԵթե Ռուսաստանը կրկին դառնա ԽՍՀՄ, ԱՄՆ-ը ստիպված կլինի դիմակայել նաև Չինաստանին. ԶելենսկիԳագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Այս կենդանակերպի նշանները տիեզերքի կողմից սև ցուցակում են հայտնվել մինչև ձմռան սկիզբ Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան շարունակում է մնալ ԵՄ-ին անդամակցելու ուղու վրաՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը թռիչք է կատարել Սև ծովի վրայով Ռուսաստանի սահմանի երկայնքովԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot» հրթիռներ Ադրբեջանը քննադատել է ԱՄՆ-ում հայ գերիների վերաբերյալ քննարկված նախաձեռնությունները Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի առաջարկներին Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալՊեսկով. Թրամփը անկեղծ է Ուկրաինայում հակամարտության լուծումներ գտնելու իր ցանկության մեջ«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից (տեսանյութ) Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում
Ամենադիտված