«Հայկական Ժամանակ». Ոստիկանության զորքերը կդադարե՞ն գոյություն ունենալ
Հայկական Մամուլ
Իշխանական կուլիսներում լուրեր են պտտվում, թե «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի տխրահռչակ նախագծի ընդունումից հետո ոստիկանական զորքերը կարող են դադարել գոյություն ունենալուց կամ փոխել կարգավիճակը:
Խնդիրն այն է, որ նշված օրենքի ընդունումից հետո ՀՀ զինված ուժերը կարող են ներգրավվել ներքաղաքական գործընթացներին, մասնավորապես մասնակցել հատուկ օբյեկտների պաշտպանությանը: Իսկ դա նշանակում է, որ ոստիկանական զորքերի իմաստն ընդհանրապես վերանում է: Դրան զուգահեռ, պայմանավորված արտագաղթի ահագնացող տեմպերով՝ ՀՀ զինված ուժերի համալրումը օրեցօր ավելի բարդ խնդիր է դառնում: Ոստիկանական զորքերը նույնպես համալրվում են ժամկետային զորակոչով, և դրա վերացումը կնպաստի, որպեսզի զորակոչիկների մի ստվար զանգված՝ մի քանի հազար ժամկետային զինվոր գնա բանակ և ոչ թե ոստիկանական զորքեր:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ