«Ժողովուրդ». ՀՀ կապի ու տրանսպորտի նախարարությունում ստուգումներ են իրականացնում
Հայկական Մամուլ
ՀՀ Վերահսկիչ պալատն այս օրերին ստուգումներ է իրականացնում ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունում: Թերթի տեղեկություններով՝ բավականին սկանդալային բացահայտումներ կարող են արվել, քանի որ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ, նախարար Մանուկ Վարդանյանն իր նախկին գործընկերոջ՝ էդուարդ Մադաթյանի հետ ինչ-որ «մութ գործեր» է արել: «Ժողովուրդ»-ը ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանից փորձել է ճշտել, թե արդյոք ՀՀ Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացնում նախարարությունում: «Այո´»,-դժկամորեն ասել է նախարարը: «Մտավախություն չունե՞ք, որ Ձեր նախարարության հայտարարած մրցույթներում կոռուպցիոն բացահայտումներ կլինեն» հարցին հակիրճ պատասխանել է. «Իհարկե ոչ, վստահ եմ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ