«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը հազիվ է կարողացել կայունացնել իրավիճակը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկումներից մեկի ժամանակ հայտարարել է, որ իրեն հազիվ է հաջողվել կայունացնել իրավիճակը, և առաջիկայում ինքը չի պատրաստվում որևէ փոփոխություն իրականացնել իշխանական համակարգում: Ըստ թերթի աղբյուրների՝ Սարգսյանն ասել է, որ այս որոշումը վերաբերում է թե´ օրենսդիր, թե՛ գործադիր իշխանությանը: Նա նշել է, որ լավագույն դեպքում պարզապես փոխատեղումներ կանի, բայց ոչ փոփոխություններ, քանի որ այդ դեպքում մեծ է իշխանական կայունության խախտման վտանգը: Ուշագրավն այն է, որ Սարգսյանը դեռ մինչև վերջերս խոսում էր փոփոխությունների և նոր, թարմ դեմքեր խորհրդարան ու կառավարություն բերելու անհրաժեշտության մասին: Թերթի հարցին, թե ինչու է Սերժ Սարգսյանը փոշմանել, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Ս.Սարգսյանը սովորաբար իր հայտարարություններն անում է հրապարակավ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ