«Չորրորդ Իշխանություն». Լևոն Սարգսյանն՝ օտար, ամայի ճամփեքի վրա
Հայկական Մամուլ
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովը, հաջողությամբ վաճառել է Հայաստանում ունեցած իր բոլոր բիզնեսները և այժմ որոշել է բիզնես հիմնադրել Հայաստանի Հանրապետությունից դուրս: Մասնավորապես, լուրեր են շրջանառվում, որ Լևոն Սարգսյանն այս օրերին զբաղված է Սոչիում բիզնես դնելու ծրագրերով:
Թերթը տեղեկացնում է նաև, որ վերջինիս պատկանող Սևանում գտնվող «Ախթամար» ռեստորանային համալիրը դեռևս վաճառված չէ: Տեղեկություններ կան, որ Լևոն Սարգսյանը «չի բարիշում» ռեստորանի գնի պահով: Այսինքն՝ ռեստորանի համար սահմանված գինը տվողներ դեռևս չկան: Արդյունքում՝ Լևոն Սարգսյանը որոշել է ռեստորանը վարձակալությամբ հանձնել ինչ-որ մեկին, որը կաշխատեցնի և որոշակի գումար կտա սեփականատիրոջը, այսինքն՝ Լևոն Սարգսյանին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ