«Հրապարակ». ԲՀԿ-ն Նապոլեոն Ազիզյանի հետ հույսեր է կապում
Հայկական Մամուլ
Հայտնի է, որ Կենտրոնի թիվ 9 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրվելու է Արտաշես Գեղամյանի նախկին զինակից՝ «Ազգային միաբանության» անդամ, հետագայում ԲՀԿ-ական դարձած Նապոլեոն Ազիզյանը: Երեկ Գագիկ Ծառոկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանին թերթի թղթակիցը հարցրել է, թե ԲՀԿ-ն հույսեր կապու՞մ է այդ առաջադրման հետ՝ հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն նույն տարածքում առաջադրել է Ռուբեն Սադոյանին, ով Գագիկ Բեգլարյանի պրոտեժեն է ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի եղբայրը:«Բոլոր այն ընտրատարածքներում, որտեղ մենք թեկնածուներ կառաջադրենք, բնականաբար, բոլորի հետ էլ հույսեր կապելու ենք»: Դիտարկմանը, թե, փաստորեն, հույս եք կապում Գեղամյանի վերափոխված զինակցի հետ, Ծառուկյանի խոսնակը հայտարարեց. «Նապոլեոն Ազիզյանն առնվազն հինգ տարի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ