Sunday Times. Բերեզովսկին արդեն £100 մլն. ծախսել է Աբրամովիչի դեմ դատական հայցի վրա
Աշխարհ
Լոնդոնում բնակվող ռուս միլիարդատեր Բորիս Բերեզովսկին արդեն £100 մլն. ծախսել է մեկ այլ ռուս միլիարդատիրոջ՝ Ռոման Աբրամովիչի դեմ դատական հայցի վրա, հաղորդում է The Sunday Times–ը։ Այդ գումարի մեջ մտնում են փաստաբանների և փորձագետների աշխատավարձերը և այլ դատական ծախսեր։
Հիշեցնենք, որ Լոնդոնում տեղի են ունենում դատական լսումներ Աբրամովիչի դեմ Բերեզովսկու հայցի հիման վրա։
Բերեզովսկին պնդում է, որ 2001թ.–ին Ռոման Աբրամովիչը սպառնալիքներով իրեն ստիպել է էժան գնով վաճառել «Сибнефть» և «Русал» ընկերությունների և ОРТ–ի ակցիաները, որոնք նա տնօրինում էր Բադրի Պատարկացիշվիլիի հետ համատեղ։
Այժմ Բերեզովսկին պահանջում է 6.5 մլրդ. դոլար փոխհատուցում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ